Literature




Խաչատուր Աբովյան

(1805-1948)

      Խաչատուր Աբովեանը ծնվել է 1805 թվականին Քանաքեռ գյուղում , Երևանի մոտ, մի նահապետական ընտանիքում: Սկզբում սովորում է իրենց գյուղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթությունը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց հետո անցնում է Թիֆլիս և ավարտում է Նեսիսյան դպրոցը:

1830 թվականին Աբովյանը ռուս պետության հաշվին գնում է Դորպատ , ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդությամբ հաջողվում է նրան ընդունվել համալսարան, որը իր տարիների ցանկություն է եղել: Բարձրագոյն ուսումն ավարտելուց հետո1836 թվականին վերադառնում է հայրենիք և նվիրվում ուսուցչության :

Աբովյանը համարվում է արևելահայ նոր գրականության հիմնադիրը և առաջին վիպագիրը , որ գրեց աշխարհաբար լեզվով: Նրա առաջին գլխավոր աշխատություւնն է Վէրք Հայաստանի պատմական վեպը, որի մէջ ներկայացնում է հայ ժողովրդի կյանքը և տառապանքը, պարսից տիրապետության շրջանում: Խոր զգացմունքներով Աբովյանը տալիս է մեր ժողովրդի բարձր հայրենասիրությունը, նրա հերոսական ոգին, ազնիվ ձգտումները , հայոց աշխարհը իր գեղեցիկ բնությունով, հպարտ լեռներով, ծաղկանկար դաշտերով ու խոր-խոր ձորերով:

Աբովյանի ուրիշ գրւածքներից են ` Պարապ վախտի խաղալիք , Թուրքի աղջիկը, Ֆեոդորա կամ Որդիական սեր ՝ պիես (Երևանի բարբառով), Օվսաննա, Ճանապարհորդություն ,  Դեպի Մասիս և այլն :

Աբովյանը իր կյանքի վերջին տարիներում հոգեկան խոր տառապանքներ է ունեցել : Իր քարոզած լուսավոր գաղափարների պատճառով, վաստակել էր մեծ թվով խավարամիտ թշնամիներ, որոնք ամեն կողմից հալածում էին նրան: Եվ ահա 1848 թվականին, Ապրիլի 2-ին տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում : Նրա մահվան մասին զանազան ենթադրություններ կան , բայց և ոչ մեկը ճշտված չէ : Այսպիսի ողբերգական վախճան է ունենում Աբովյանը , թողնելով իր գործը՝ Վերք Հայաստանի-ն հայ ժողովրդին, որի մեջ ապրում է նրա հայրենաշունչ ոգին :

Աբովյանի հուշարձանը այսօր գտնվում է Երևանում իր անունով կոչված հրապարակում : 

>>