-Բարև,-
Մեկ հատիկ այս
բա՛ռն եմ ասում՝
Կնքված անձնագիր
ցույց տալու
նման,
Կենսագրություն
պատմելու նման,
Կամ՝ հարցաթերթիկ
լրացնելու պես:
...
ՈՒրեմն՝ անձնագիր
ցույց տալու
նման,
Կենսագրություն
պատմելու նման
Կամ հարցաթերթիկ
լրացնելու պես՝
-Բարև՛,-
Քե՛զ
Ու
Ձեզ,
Ծանո՜թ-Անծանո՜թ
իմ սիրելիներ:
Թող անկարելին
դառնա կարելի
Աշխարհու՛մ
համայն,
Ամենքի՛ս համար,
Դառնա կարելի
վաղն ու հենց
հիմա,
Դառնա կարելի
մե՛կ բառով.
-Բարև՛… |