Литература




Բարի ճանապարհ




Եթե աշխարհիս ճանապարհները
Լինեին միակողմանի լոկ գալու համար
Եվ ոչ գնալու...
Դու ինձ կարող ես հիմա չլսել.
Եվ մի էլ լսիր.
Գնա,
Որ ինքդ նույնը հասկանաս
Եվ հասկանալով նաև հասկացնես,
Որ աշխարհում ճշմարտությունը չի հետազոտվում,
Ճշմարտությունը ապրվում է լոկ:
-Բարի ճանապարհ.
Կյանքի վճռական բոլոր պահերին
Միշտ էլ լռում են մի քանի րոպե,
Այդպես է նաև ճանապարհելիս,
Եվ կարճ են խոսում ճանապարհելիս
Նաև հապշտապ,
Ահա թե ինչու հուգուս խորքերում ու լեզվիս վրա
Բազմակետերն են խոսքերին հաղթում,
Եվ ինչ որ զեռուն բառերն են վխտում-
"Իհարկե...Սակայն...և այսուհանդերձ"...
Եվ այսուհանդերձ,թերևս գուցե
-Բարի ... վերադարձ....

<< >>