ŃŅĄŅÜČ



Շատ կողմերով հրեա ժողովրդի հետ բախտակից ժողովուրդ էինք, բայց այսօր շատ բանով փոխվել է մեր և նրանց միջև եղած համեմատությունները: Ամբողջ աշխարհում սփռված հրեա ազգը խոսում ու գրում էր այն երկրի լեզվով, որ երկրում որ ապրում էր: Իրանում ապրող հրեաները խոսում ու գրում էին պարսկերեն, Ռուսաստանում ցարական և հետագայում սովետական կարգերում հրեական դպրոցներ չկային, Էյնշտեյնի, Հանս Բեթեի մայրենի լեզուն գերմաներենն էր: Այս ամենը փոխվեց, երբ ստեղծվեց Իսրայելի պետությունը: Իսրայելի կառավարությունը լավ էր հասկանում, որ բուն տեղացիների և ներգաղթողների իրար կապող, իրար միացնող միակ ուժը լեզուն էր, հետևաբար պետությունը հրեա ներգաղթողների համար դպրոցներ էր բացում, ժամանակ նշանակում՝ վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր ներգաղթող պարտավոր էր խոսել և գրել հրեական լեզվով, հակառակ դեպքում, ենթարկվում էր դրամական տուժի: Այսօր Իսրայելի ողջ ժողովուրդը գրում, խոսում, և մտածում է ներկայիս համընդհանուր-ժողովրդական խոսակցական լեզվով: Ի՞նչ կստացվեր, եթե Իսրայելի կառավարությունը որպես հանդուրժողական դեմոկրատիա թույլ տար տարբեր եկրներից ներգաղթած հրեաներին շարունակեին խոսել և գրել իրենց ապրած երկրների լեզուներով:

Իսկ այսօր սփյուռքի մի շարք արևմտահայ գրագետ մարդիկ կարծում են, որ եթե հայրենիքը վերադառնա հին ուղղագրության, լոսանջելեսյան հայկական դպրոցների աշակերտների հայոց լեզվի ուղղագրության մակարդակը էլ ավելի կբարձրանա, կազատվենք “Բոլդ արծվի” մագիլներից, որի լեզուն արդեն հարյուր հազարավոր հայերի մայրենի լեզուն է:

Բայց շարունակենք, տեսնենք, թե Զ. Մելքոնյանը էլ ինչ գոհար գաղափարներ է առաջադրում: “Խորհրդահայ լեզուն ու ուղղագրութունըև, գրում է հոդվածագիրըև, մտահոգիչ հարցեր են նաև սփյուռքին (ինքը գրում է մեծատարով), որովհետև Հայաստանի ապագան որպես հայրենիք (գրում է մեծատառով) հայ ժողովրդին, կախյալ է մանավանդ հայերենե՛ն”: Այստեղ պարզապես կարելի է ասել, որ վերը բերված պրն. Մկրտիչ Հաճյանի նենգահյուս սադրանքին ավելացել է պրն. Զ. Մելքոնյանի դեմագոգիան: Մի կողմից անհասկանալի պայքար, վարկաբեկիչ արտահայտություններ ներկա Հայաստանի արևելահայերեն պաշտոնական լեզվի, ուղղագրության և այն ամեն ինչի դեմ, որ “սովետ կհոտե” (Հ. Պզտիկյան), մյուս կողմից՝ նույնքան անհասկանալի մտահոգություն հայոց լեզվի և նրա ուղղագրության նկատմամբ Հայաստանում: Կարիք չկա, պրն. Զ. Մելքոնյան. մտահոգվել, նույնիսկ լաց լինել հայոց լեզվի վիճակի համար Հայաստանում, մինչդեռ պետք է գրել սփյուռքի, (գրում եք մեծատառով բարոյահոգեբանական բավարարվածություն զգալու), հենց այս սփյուռքի անհետացող սերունդների ու նրա լեզվի մասին, մտահոգվել և նույնիսկ լաց լինել ստեղծված անելանելի վիճակի համար: Բերենք մի շարք փաստեր:

“Նոր օր” շաբաթաթերթում1 նրա գլխավոր խմբագիր Վ. Ղազարյանը “Կը սիրեմ քեզ, հա՛յ լեզու” առաջնորդողի մեջ շատ հետաքրքիր փաստեր է բերում հայոց լեզվի գործնական կիրառության մասին Միացյալ Նահանգների Արևելյան և Արևմտյան թեմերում: Մենք գրեթե ամեն օր կարդում ենք և բեմերից լսում բարձրագոչ հայտարարություններ, թե եկեղեցին է սփյուռքում հայության և նրա լեզվի պահպանիչը: Իսկ Վաչե Ղազարյանը հակառակ փաստեր է բերում: Նա գրում է. “Արևմտյան թեմի արաջնորդարանը կանոնավոր հաջորդականոււթյամբ իր բոլոր մամլո հաղորդումները և պաշտոնական թղթակցությունները կկատարե հայերեն և անգլերեն, մինչդեռ արևելյան թեմը իր հաղորդագրություններուն և պաշտոնական թղթակցություններուն գերեկշիռ մասը հանրության կներկայացնե միայն անգլերեն լեզվով...”: Հեղինակը նաև նշում է, որ ժողովների և հավաքների ժամանակ թեկուզ մեկ օտարի ներկայությունը պարտադրում է, ճնշում, որ ելույթ ունեցողները հրաժարվեն հայերենից և բարբառեն անգլերենով: Բացառիկ երևույթ է, որ նույնիսկ այս հայահոծ գաղութում հայ գիտական ընկերակցությունների կողմից կազմակերպված գիտաժողովներում մեկ զեկուցում հնչի հայերեն, ճիշտ հակառակն է տեղի ունենում, հայը պահանջում է, որ հայ զեկուցողը անգլերեն բարբառի:

Նույն թերթի, նույն թվականի ապրիլի 15-ի համարում պարզվում է, որ խմբագիր Վ. Ղազարյանը ներկա է եղել Արևելյան ափի մի գիտաժողովի, որի նպատակն է եղել “Ներկայացնել հայկական ներկայությունը Ամերիկայի Արևելյան ափի Նյու Ինգլենդ նահանգի մեջ”: Անշուշտ բոլորը ելույթ են ունեցել երկրի պաշտոնական լեզվով, անգլերենով: իտաժողովում խոսվել է նաև “ազգապահպանման կարևորության մասին”: “Ելույթես ետք,-գրում է խմբագիր Վ. Ղազարյանը,-ինծի մոտեցավ ամերիկախոս դերասանուհի մը և շիտկե շիտակ ըսավ, թե “ազգապահպանում” բառը զինք կխրտչեցնե, որովհետև կենթադրե կղզիացում, “կեթոյացում”, “օտարացում”: Այստեղ հիշեցի Վիլյամ Սարոյանի “Յոթանսուն հազար ասորի” պատմվածքի հերոսի խոսքերը իր անհետացած ժողովրդի մասին” Մենք կորած ենք որպես ցեղ, ամեն ինչ վերջացած է, ինչո՞ւ պիտի ես ասորերեն կարդալ սովորեմ”: Կգա ժամանակ, երբ այս ասորու խոսքերը մեզանից մեկը կբարբառի այս երկրում, ինչպես այդ ամերիկացած “հայ” դերասանուհին: Փաստերը շա՜տ շատ են, բայց ընթերցողը թող ների իր համբերությունը չարաշահելուս համար և մի վերջին փաստ էլ վկայակոչելու նույն Վ. Ղազարյանի փաստերի գանձարանից: Դարձյալ նույն թերթում Վ. Ղազարյանը իր առաջնորդողում քննության է առել Բոստոնի Հարվերտ համալսարանի “Հայկական ուսմանց և հետազոտությունների ընկերակցության” կազմակերպած գիտաժողովի ընթացքում տեղի ունեցած ինչքան հետաքրքիր, նույնքան և առավել մտահոգիչ դեպք: Այդ գիտաժողովին հրավիրվել էր հայտնի պատմաբան Ջեմս Ռասելը, թեման՝ “Հայ հրեական կապեր”: Ջեմս Ռասելը, որ հիանալի տիրապետում է հայերենին, իր ողջույնի խոսքը սկսում է հայերենով: Ի պատասխան այս անսպասելի ու անպատեհ հանդգնության օտար գիտնականի կողմից, որ պետք էր արժանանար գնահատանքի և առաջ բերեր ազգային հպարտություն դահլիճում նստած հայ մտավորականության մեջ, տեղի է ունեցել ճիշտ հակառակը: “Սրահին մեջ անմիջապես անհանգստության նշաններ դրսևորվեցին իրենք զիրենք”: Եվ վրդովվողները ոչ թե օտարազգիներ են, այլ հայությունից հեռացած, ուծացած ամերիկահայեր: Ահա այս այլասերված ամերիկահայերի մասին է պատմում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը իր “Խճանկար հոգու և քարտեզի գույներից” գրքում հրատարակված 1973 թ. Երևանում: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքում: Գրող Հակոբ Ասատուրյանը՝ մեր բանաստեղծուհու հովանավորողը, Սիլվային հրավիրում է նոր տարվա առթիվ կազմակերպված պարահանդեսին՝ հայկական շրջապատում: Թե ինչպիսի տխուր մտածումներ են տանջել բանաստեղծուհուն այդ երեկո, ես կցանկանայի, որ պր. Զ. Մելքոնյանը, տիկին Հիլդա Փանոսյանը, չարալեզու պր. Ն. Չարխուտյանը, ոչնչի չհավան Հ. Պզտիկյանը, մեծաբերան Արփի Թոթոյանը և նոր ուղղագրության շատ ու շա՜տ անհաշտ հակառակորդներ, շա՜տ կցանկանայի ծանոթանային Ս. Կապուտիկյանի գրքի այդ էջերում արտահայտված որքան ճշմարիտ, նույնքան տխուր իրականությանը: Ահա բանաս-տեղծուհու մտախոհություններից մի պատառիկ. “Մեր սեղանը ծովի մեջ ընկած փոքրիկ կղզյակի էր նման, որի ափերը չորս կողմից ծեծվում էին երգ ու նվագի դղրդագոչ ալիքներով, պարող զույգերի դոփյուններով, օդում թանձրացած անգլերենի ծանր մակընթացությամբ: Կղզյակի էր նման նաև հոգեբանական իմաստով: Հայախոս սեղան, հայագիր գրողներ՝ իրենց հին ու հարազատ աշխարհի մեջ, իրենց հոգս ու տառապանքով, իրենց մշտաբոց ցավերով ու մարմրող հույսերով, և շուրջը՝ արդեն հեռու, հեռացած իրականություն ոչ միայն լեզվով, այլ բարքերով, ըմբռնումներով, հոգևին ... Եվ անելանելին այն էր, որ մեր սեղանը ոչ կարողանում էր լրիվ անջատվել շրջապատից, ոչ լրիվ միանալ. ինչպե՞ս լիովին անջատվես, երբ բոլորն էլ քոնն են, քո արյունը ... Այստեղ, այս սրահում ամեն ինչ գլխիվայր է, անբնական: Նույն ազգից ենք ու նույնը չենք, հայրենակից ենք, սակայն ամեն մեկը իր մեջ իր հայրենիքն ունի: Հայ ենք, սակայն հայերենով իրար չենք հասկանում: Եվ առհասարակ, իրար չենք հասկանում, չենք հասկանում, չե՜նք հասկանում...”:

Այնուհետև Վ.Ղազարյանը պատմում է, որ այդ նույն սրահում տեղի է ունենում մեզ համար, բայց ոչ այդ դահլիճում նստած շուռ տված հայերի, մի ամոթալի շարունակություն: Օտար, ամերիկացի բանախոսը՝ Ջեմս Ռասելը, նույնքան “վրդովված անոնց վրդովումեն, հուզումնախառն ձայնով սաստեց”, ասելով՝ “Ասիկա հայկական հաստատություն է, հայկական հավաք: Իմ իրավունքն է հայերենով ողջունել ձեզ և քանի մը նախադասություն հայերեն արտասանել”: Էլ ինչպե՜ս, ամոթանքի խոսքեր չարտասանես այս ուծացած ամերիկահայ մտավորականների հասցեին, որոնց համար հայերեն խոսել, հայերեն արտահայտվել նշանակում է “կղզիացում”, “կեթոյացում”: Անտառն է վառվում, պարոնայք ու տիկիններ, այրվող անտառը չես փրկի մի ծառ փրկելով: Վ. Ղազարյանի այս առաջնորդողը մեզ տանում հասցնում է այն մտքին, որ Մ. Նահանգների արևելյան ափի հայությունը արդեն ուծացել է, հետևաբար կարիք չի զգում ոչ հայոց լեզվի և ոչ էլ նրա մեսրոպյան ուղղագրության: Ազգակործան այս վիճակից հեռու չէ ֆրանսահայությունը: Վերջերս Լոս Անջելեսի “Նոր Հայաստան” օրաթերթի խմբագրությունը հրատարակեց Պոլսից ստացված մի շատ մտահոգիչ հաղորդագրություն Ռ. Հատտեճյանի ստորա-գրությամբ: “Փարիզի “Կամք” օրաթերթը,-ասված է այդ հաղորդագության մեջ,-ալ վերջ տված է իր հրատարակության”: Ինչո՞ւ, որովհետև 3-ից 4 հարյուր հազար ֆրանսահայությունը լքեց հայալեզու թերթը, որովհետև թերթը չկարողացավ ապահովել ընթերցողների նվազագույն քանակը, որովհետև հայերեն ընթերցողների թիվը օրեց օր նվազում է, որովհետև ֆրանսերենը դարձել է հայի մայրենի լեզուն, հետևաբար, նրա ինչին է պետք հայոց լեզուն և նրա գրաբար-մեսրոպյան ուղղագրությունը, եթե բացառություն նկատենք տիկին Արփի Թոթոյանին: Հերթը “Յառաջ” թերթին է:

Հայոց լեզուն և նրա ուղղագրությունը դարձրել են համընդհանուր, բոլորին մատչելի թեմա, իրարից արտագրելով, մի երկու զգացմունքային խոսք էլ ավելացնելով, ստորագրում և ուղարկում են խմբագրություն: Իմ հաշվումներով մոտավորապես 30 թղթակից մասնակցել է նոր և հին ուղղագրության բանավեճին, որը դեռ շարունակվում է: Հատկանշական է դոկտ. պրոֆ. Լևոն Խաչերյանի 1999 թ. Լոս Անջելեսում հրատարակված լայնածավալ, ընդգրկուն աշխատությունը, որտեղ սպառիչ կերպով շարադրված է հայոց լեզվի ուղղագրության պատմությունը: Սա երկրորդ մենագրությունն է նվիրված մեր ուղղագրության հարցին Ս. Գուլբուդաղյանի “Հայոց լեզվի ուղղագրության պատ-մություն” աշխատությունից հետո (Երևան 1973): Մենք հետո, ավելի ուշ կանդրադառնանք լեզվաբան գիտնականի գրքում արծարծված որոշ հարցերին և կարտահայտենք մեր տեսակետները:

Բայց մենք վերադառնանք և հետամուտ լինենք, թե Զ. Մելքոնյանը և իր համախոհներն էլ ի՞նչ նորություններ ունեն մեզ մատուցելու հայոց լեզվի և հատկապես նրա ուղղագրության վերաբերյալ:

Զ. Մելքոնյանը գրում է.

“Արդ, առարկայական քննություն մը՝ խորհրդային գործելակերպին ու ձգտումներուն քիչ մը ծանոթ մեկու մը ցույց պիտի տա, որ որդեգրվող “Խորհրդային ուղղագրությունը”, օտար բառերու անխտիր ու անհաշիվ գործածությունը Հայաստանի մեջ ալ պարտադրված էին Համայնավարներու (գրում է մեծատառով) կողմե՝ որոշ նախածրագրով մը, և այդ նախածրագրին անկասկածելի դիտա-վորություններն էին՝ 1. Հայերենը խզել իր լեզվաբանական և ազգային անցյալեն, փոխելով անոր ուղղագրությունը՝ անկարելի դարձնելու համար անոր ստուգաբանությունը և անճանաչելի՝ անոր պատմությունը”:

Ես մի քանի անգամ ասել և հիմա էլ կրկնում եմ՝ վերացական, անպատասխանատու դատողություններ անելը հեշտ է, եթե գրողը ճարտար լեզու ունի, կարող է աճպարարությամբ զբաղվել, հատկապես, երբ չարաշահում է ընթերցողների լեզվագիտական մակարդակը:

Մենք չենք կասկածում, որ Զ. Մելքոնյանը ծանոթ է հունաբան դպրոցի մատուցած մեծ ծառայությանը հինգից-յոթերորդ դարերում: Հունաբան դպրոցի ներկայացուցիչներն էլ նույնպես մեղադրվում էին մեսրոպյան հայերենի աղավաղման մեջ և կատաղի պայքար տանում նրանց դեմ: Հունաբան դպրոցի ներկայացուցիչ էր նաև մեր պատմահայր Մովսես Խորենացին: Ես մեջ եմ բերում հունաբան դպրոցի կերտած մի շարք բառեր, որոնք այսօր էլ մենք բոլորս, այդ թվում նաև Զ. Մելքոնյանը, կիրառում ենք և հպարտանում, որ այդ հեռավոր դարերում հայը ունեցել է վերացական գաղափարներ արտահայտելու այսպիսի բառապաշար: Ահա այդ բառերից մի խումբ՝ ապացույց, առարկություն, առձեռն, արտադրել, արտասահման, բաղադրություն, բացասել, բացարձակ, բացատրություն, գերագույն, գերազանց, գերակա-տարում, դերանուն, դերբայ, ենթակա, հակադրություն, հակամարտ, համագումար, համաժողով, համալսարան, մակերևույթ, մակբայ, նախադասություն, նախահայր, ներածական, ներածություն, ներբող, ներգործել, ներկա, շարադրել, շարահյուսություն, պարագա, պարագիծ, ստորագրություն, ստորակետ, վերածնություն, վերադարձ, տարակուսանք, տրամաբանություն, փոխադրություն, փոխանցում և այլն, և այլն:

Հին հայերենը հարուստ է եղել վերջածանցներով, իսկ նախածանցներով՝ աղքատ: Հունաբան դպրոցը ստեղծեց մոտավորապես 50 նախածանց, որոնց միջոցով այդ և հետագա դարերում և նույնիսկ մեր ժամանակներում ստեղծվել են հարյուրավոր նոր բառեր ու տերմիններ նույն կամ փոխված նշանակություններով: Այդ ամենը գումարվելով մեր լեզվի հնագույն բառապաշարին և ամենօրյա փոխառություններին, մեզ հասած խիստ թերի տվյալներով, հին հայերենի բառապաշարի թիվը հասնում է 56 հազար բառի: Այսպիսի բառաքանակը կարող է պատվաբեր լինել նույնիսկ այսօրվա որևէ զարգացած լեզվի համար:

Այլ ճակատագիր է ունեցել մեր բանավոր լեզուն: Վերջին հազարամյակում մեր ժողովուրդը մնաց բարբառախոս. արաբական, պարսկական թուրքական և այլ լեզուների անհարկի ազդեցությունները հայ բարբառները խճողեցին օտարաբանություններով, որոնք ժամանակի ընթացքում դարձան խոսակցական լեզվի կամ բարբառների ակտիվ բառապաշարի մի մասը, իսկ դրանց նույնիմաստ գրական բազմաթիվ բառեր աստիճանաբար մոռացվեցին կամ լավագույն դեպքում դարձան բարբառախոս հայի համար չեզոք, սովորովի բառեր: Ահա օտար բառերի մի խումբ. ամանաթ, բեջարել, բաղչա, բոստան, գյուլլա, դավա, զուլում, զհար, զոռ, զորբա, թոզ, ժեշտ, ժինջիլ, խուրջին յարա, ղոչախ, մայմուն, ջեբ, չփլաղ սիլլա, փեշքաշ, քեչա, քյոմուռ, քիրաջ, քյալփաթին և այլն, և այլն: Մինչև սովետական կարգերի հաստատումը հայ գրական լեզուն հիմնականում կիրառվում էր որպես գրավոր լեզու: Գական խոսքը ընդունված չէր ընտանեկան շրջանում: Նույնիսկ մտավորականները՝ ուսուցիչներ, գրողներ, բեմի աշխատողներ, ինչպես և դպրոց հաճախողներ, մատաղ սերունդը ընտանիքներում խոսում էին բարբառով: Նույնը կարելի է ասել արևմտահայ լեզվի մասին, բայց այս դեպքում ոչ թէ հայ դպրոցական երեխան խոսում էր բարբառով, այլ թուրքերեն: Ինչպես հայտնի է, 1910 թ. ամբողջ ընթացքում շարունակվում էր բանավեճը . Մենևիշյանի և Ստ. Մալխասյանի միջև վեվագրության և հյունագրության արթիվ: Այդ ընթացքում բանավեճին մասնակցում և իրենց կարծիքներն էին հայտնում հայաբնակ տարբեր քաղաքներից գրագետ մարդիկ, ուսուցիչներ: Այսպես՝ Եդեսիայի հայկական դպրոցի ուսուցիչ Արտ. Ստամբոլցյանը բողոքում է, որ ուղղագրությունը քաոսային վիճակում է: Եթե կարիք կա ուղղագրությունը փոխել, այդ դեպքում պիտի վևն պահել, որովհետև ւևի հետ շատ դժվարություններ են կապված: Պատմում է, որ ո և ւ տառերն անցնելուց հետո աշակերտները ու-ն ով են կարդում, մութ-ը՝ մովթ, իւղ-ը՝ իվղ, առիւծ-ը՝ առիվծ: Մանավանդ որ այդ դպրոցի երեխա-ները դպրոցից դուրս հայերեն չեն խոսում, հայերենը նրանց համար օտար լեզու է: Օտար շրջապատի հայ դպրոցների համար լավագույնը որքան հնչյուն, այնքան տառ սկզբունքն է”,ևավարտում է իր հոդվածը Եդեսիայի հայոց լեզվի ուսուցիչ Արտ. Ստամբոլցյանը: Կարծեմ մեկնաբանության կարիք չկա: Եթե Արևելահայաստանում, Վրաստանում, “Ադրբեջա-նում” հայ երեխան նախասովետական շրջանում դպրոցից դուրս, ընտանիքում բարբառախոս էր, ապա Կիլիկիայում, Անատոլիայում մինչև Պոլիս ու Զմյուռնիա՝ թրքախոս1: Չզարմանանք, նույն վիճակն է այսօր Լոս Աջելեսի՝ թեքու-մով հայկական դպրոցներում:

Վերը ասվեց, որ բարի կայսրություն չի եղել և այսօր էլ չկա, կա կայսրության չարիքի չափը: Թուրքիայում պատահել է, հայ մարդու լեզուն կտրել են հայերեն խոսելու համար, սա թուրք կայսրությունն է, իսկ ռուսական կայսրությունը լեզու չէր կտրում, դպրոցներն էր փակում, որ խորքում նույն դաժանությունն էր: Այս կապակցությամբ Ավ. Իսահակյանը մի հետաքրքիր դեպք է պատմում: 1901 թ. նա այցելում է Մխիթարյանների ս. Ղազար կղզին, նպատակը՝ հանդիպել հայր Ղևոնդ Ալիշանին: Զրույցի ժամանակ, որ շատ երկար է տևում, Ղևոնդ Ալիշանը ռուսական կայսրության հակահայ քաղաքականության և հատկապես հայ մշակույթի մասին հետեևյալն է պատմում: Ես ամբողջությամբ մեջ եմ բերում այդ հատվածը՝ աննշան կրճատումներով.

“Մի երկու տարի առաջ,-պատմում է Ղ. Ալիշանը,-վանք է այցելում ռուսական եկեղեցու սինոդի մեծը իր քարտուղարի հետ: Գրեթե բոլոր միաբանները նրա պատվի համար ոտի վրա են և քայլում են նրա հետ: Նա տեսնում է գեղեցիկ տաճարը, ճոխ գրադարան-մատենադարանը, տպարանը, թանգարանը ... Երբ նստում են հյուրանոցում մի բաժակ սուրճ խմելու, այդ ռուս մեծ պաշտոնյան, շնորհակալություն հայտնելով միաբաններին ասում է.- “Ես հիացած եմ ձեր աշխատանքի, համբերության և սիրո նկատմամբ՝ հանդեպ ձեր ազգի, բայց ցավում եմ, որ դրանք իզուր ջանքեր են, անօգուտ, աննպատակ: Որո՞ւ համար են այդ անձնազոհումները. մի փոքր ժողովրդի համար՝ ցրված երկրի երեսին և մատնված կորուստի: Թուրքիայում կոտորում են հայերիդ շարունակ, Ռուսիայում էլ հայերը ոչ ռուս ժողովուրդների հետ դատապարտված են շուտ կամ ուշ ձուլվելու”: Իհարկե, միաբաններից մեկը պատասխանում է ցարիզմի այդ անբարտավան, մեծապետական պաշտոնյային, ասելով՝ “Հայ ժողովուրդը շա՜տ ավելի ահեղ ժամանակներ ու բռնություններ է տեսել, նվազել է թվով, բայց մնացել է ոգով կայուն ու անվթար: Մեր հույսը աստծո վրա է, մեր ժողովրդի տոկունության և պատմության անիմանալի ընթացքի վրա”:

Սովետական կարգերի օրոք Մոսկվան բոլոր, այսպես կոչված, հանրապետություններին շնորհել էր մշակութային սահմանափակ ազատություն, խնդիրը մնում էր տվյալ հանրապետության ղեկավարության հմտությանը, համարձակությանը: Հայաստանի ղեկավարությունը միշտ զգուշավորություն է ցուցաբերել: Բայց եթե անաչառ դատելու լինենք, նույնիսկ մեզ տրված մշակութային սահմանափակ հնավորությունների պայմաններում իսկ, հայ ժողովուրդը աներևակայելի թռիչք կատարեց գիտության և մշակույթի բոլոր բնագավառներոմ: Այսօր մենք կանգ կառնենք միմիայն հայոց լեզվի և նրա զարգացման սովետական ժամանակաշրջանի վրա, ժխտելու համար պր. Զ. Մելքոնյանի, . Քյոսեյանի, Հ. Պզտիկյանի, Ն. Չարխուտյանի, տիկիններ Հ. ալֆայան-Փանոսյանի, Արփի Թոթոյանի և շատ ու շատ հոդվածագիրների այն սխալ ու անհիմն պնդումները, թե քանի որ չկա գրաբարյան ուղղագրություն, ապա չի կարող լինել հայացի զարգացում, իսկ ոմն Հովհաննես Ահմարանյան պնդում է, թե Հայաստանում ոչ մի լավ բան չի տեսնում: Սկսենք հայոց լեզվի բառապաշարից:

1. Նախ պետք է ասել, որ հայոց լեզուն զարգացել է իր բառաստեղծման ներքին միջոցների կիրառությամբ: Բոլորին է հայտնի, որ բառարմատների բաղադրմամբ նոր բառեր կազմելը շատ է հարազատ հայերենին, հաճախ մենք Հայաստանում չէինք էլ զգում, թե այս կամ այն նոր հորինված բառը առաջի՞ն անգամ էինք լսում կամ կարդում: Հայաստանում այնպիսի նորակերտ բառեր, ինչպիսիք են՝ առանձնատուն, չմշկասահք, հարցազրույց, եզրային դատավոր, վերելակ, մակնիշ, մեկնարկ, հեռատիպ, բոցամուղ, տիեզերագնաց, վազքուղի, գազօջախ աշխատուժ, տնամերձ, արտադրաուժ ավտոկռունկ, ինքնաթափ բեռնաթափ, գազատար, գազաշինարար, հաստոցաշինություն, ինքնաթիռ, մետաղահատ, կռունկավար, էլեկտրասղոց, նրբագեղմ, շարքացան և այլն, ևայլն, հայերենում մշտապես գործածական բառեր էին և այսօր էլ գործածական են:

2. Հայերենը ազատորեն նոր բառեր է կազմում բառերին և արմատներին կցելով ածանցներ: Հայերենը հարուստ է բառակազմական այդպիսի ածանցներով, ունի մոտավորապես 200 ածանց: Ահա մի քանի այդպիսի բառեր՝ ներգաղթ, համակողմ, համակառույց ներաշխարհ, ներարկել, դահուկորդ և այլն, շարքը երկար է:

3. Արեևելահայ գրական լեզուն, ի տարբերություն արևմտահայերենի, զգուշորեն ընդունում և տեղին գործածում է բարբառային բառեր, ինչպիսիք են՝ գոգնոց, դիմհար, դողերոցք, թերխաշ, խաշամ, խաչմերուկ, բարակացավ, ջրբաժան, դառնաժամ և այլն:

4. րաբարի բառապաշարը աշխարհաբարի զարգացման հիմնական աղբյուրն է, սակայն սովետական օրոք ներմուծվեցին բազմաթիվ գրաբարյան բառեր, որոնք մոռացված էին և մտել են մեր լեզվի մեջ հետագայում և իրենց ստուգաբանությամբ կամ ձևաբանությամբ կապված են գրաբարի բառակազմական օրենքների հետ և հենց արտաքին ձևով էլ ապացուցում են գրաբարյան լինելը: Ահա մի քանի այդպիսի բառեր՝ մեռյալ, հիշյալ, հայոց, վրաց, պարսից և այլն: ործածության մեջ դրվեցին մի շարք գրաբարյան մոռացված բառեր, այսպես՝ հաստոց, հեծան, պարետ, վթար, խոտան, արգանակ, օշարակ և այլն: 60-70-կան թվականներին բավական աշխուժացան մի շարք նախածանցների գործածությունը, օրինակ՝ մակ, գեր, թեր, ներ, արկ: Այս ածանցներով կազմվեցին և գործածության մեջ դրվեցին գերհզոր, գերշահույթ, գերռումբ, գերաճում, ներգրավել, ներթափանցել, ներդնել, ներծծել, թերակատարել, թերասնվել, գործարկել, թվարկել, ջրարկում, դիտարկում, խաղարկում և այլն:

5. Փոխառությունները եղել են ինչպես անցյալում, այնպես էլ այսօր հայոց լեզվի բառապաշարի հարստացման միջոցներից մեկը: Սա բնորոշ է ժամանակակից ամեն մի զարգացած երկրի լեզվի համար: Չկա աշխարհում լեզու, որ չհարստացնի իր բառապաշարը հարևան երկրի լեզվից, էլ չխոսենք, երբ մի երկիր նվաճվել է կայսերապաշտ մի պետության կողմից, այս դեպքում նվաճված երկրի լեզուն առատորեն փոխառություններ է կատարում նվաճող երկրի լեզվից: Հայերենը դարեր շարունակ հարստացել է փոխա-ռությունների հաշվին և շարունակում է հարստանալ: Այժմ դժվար է նույնիսկ հավատալ, որ հայերենի այնպիսի բառեր ինչպիսիք են՝ ոչխար, մկրատ, եկեղեցի, քնար, շավիղ, պողպատ, սուր, կապույտ, կարմիր, շաքար, ճակատ, բժիշկ, տղա, քուրմ, քարոզ, ծոմ, շղթա փոխառյալ բառեր են մեր հարևան ժողովուրդներից:

Դժբախտաբար սովետական իշխանության առաջին տարիներին մեր լեզվի դռները լայնորեն բացվեցին ամեն տեսակ օտարազգի բառերի առաջ, որ արդարացի վրդովմունք էր առաջացնում մեր մտավորականության շրջանում, և 50-ական թվականներից սկսեց պայքար անհարկի փոխա-ռությունների դեմ: Այս կապակցությամբ Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեն որոշեց օտար լեզուներից և ռուսերենից պիտի “փոխ առնել այնպիսի տերմիններ ու բառեր, որոնց համարժեքը չկա և հայերենի բառակազմական միջոցներով հաջող կազմել հնարավոր չէ”:

Այս որոշումը վճռական նշանակություն ունեցավ ոչ միայն տերմինաբանական կոմիտեի աշխատանքների վրա, այլ մեծ խանդավառությամբ ընդունվեց մտավորականության կողմից: Այս տարիներին բազմաթիվ անհարկի օտարամուտ փոխառություններ հայացվեցին, օրինակ՝ բիոլոգիան՝ կենասաբանություն, ֆիլոլոգիան՝ բանասիրություն, ագրոնոմիան՝ գյուղատնտեսություն, ռեվոլյուցիան՝ հեղափոխություն, պարտիան՝ կուսակցություն, գեոլոգիան՝ երկրաբանություն, ռեցենզիան՝ գրախոսություն, ինտելի-գենցիան՝ մտավորականություն, ռոմանը՝ վեպ, մալարիան՝ ճահճատենդ, սկրելոզը՝ կարծրախտ, գրիժան՝ աղեթափություն, թերմոմեթրը՝ ջերմաչափ և նման հարյուրավոր բառեր հայացվեցին ոչ միշտ դյուրությամբ: Հետգայում այս քաղաքականությունն ավելի լայն կիրառություն ունեցավ և գաստրոլը դարձավ հյուրախաղ, պերիոտիզացիան՝ պարբերացում, էքսպոնատը՝ ցուցանմուշ, ցեխը՝ արտադրամաս, ֆորումը՝ աշխարհաժողով, կոնֆերենսը՝ գիտաժողով, ապոգեյը՝ հեռակետ, պերիգեյը՝ մերձակետ, ինտերվյուն՝ հարցազրույց, շտանգա՝ ծանրամարտ, ռեկորդ՝ մրցանիշ, սպորտսմեն՝ մարզիկ, ֆեստիվալ՝ փառատոն, դիրիժյոր՝ համերգավար, բալետմեյստեր՝ պարուսույց և այլն, և այլն: Այսպիսով սկսած 60ական թվականներից մայրենի ձևերի գործածությունը քայլ առ քայլ դուրս էր մղում օտար համարժեքների կիրառությունը մեր լեզվից:

Ազգային լեզվի նկատմամբ այս քաղաքականությունը միայն զուտ հայկական երևույթ չէր: Դա համընդհանուր բնույթ էր կրում, որ հետագայում, հատկապես 70-ական թվականների երկրորդ կեսին ստացավ ազգային ազատագրական պայքարի բնույթ: Մոսկվան փորձեց հակազդել բոլոր տեսակի հակասովետական, բայց խորքում հակակայսերապաշտական դրսևորումները, բայց ուշ էր արդեն:

Ահա այսպիսի պայքար էր տարվում Հայաստանում մեր մի շարք հայրենասեր լեզվաբան գիտնականների կողմից՝ կասեցնելու անհարկի փոխառությունները մեր լեզվի մեջ:

ՄԵՍՐՈՊՅԱՆ ԹԵ՞ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԵՎ ...

իտատեխնիկական տերմինների բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ միօրինակությունն է: Այս կամ այն գիտաճյուղի մասնագետը գրության ժամանակ ձգտում է կիրառության մեջ դնել ընդհանուր ճանաչման արժանացած տերմինը, օրինակ՝ հնչույթ, գրույթ, գրաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն, որոնք հատուկ են հայոց լեզվի և կամ ընդհանուր լեզվաբանության գիտաճյուղին: Վերջին տասնամյակում, երբ կրկին բորբոքվեց հին ու նոր ուղղագրության հարցը, հայոց լեզվի մասնագետները և սրանց կողքին նաև ոչ մասնագետներ՝ բանաստեղծներ, ուսուցիչներ և թերթի թղթակիցներ այսօր էլ մասնակցում են այդ բանավեճին: Եթե 19-րդ դարի վերջերին հաճախ կարելի էր լսել՝ “Որքան գրող, այնքան ուղղագրություն” դարձվածքը, ապա այսօր նույնը կարելի է ասել սփյուռքի և հատկապես մեր քաղաքի՝ Լոս Անջելեսի մասին: Բայց այդ մասին քիչ հետո:

Այսօր հայոց լեզվի ուղղագրության բանավեճին չորս տասնյակից ավելի մասնակիցներից յուրաքանչյուրը իր քմահաճույքի համաձայն կիրառության մեջ է դնում իր նախընտրած տերմինը, պարզապես տարբերվելու համար մյուսներից: Ռաֆայել Իշխանյանը դեռևս անցյալ դարի ութսունական թվականներին երբ առաջին անգամ գրեց իր “Մեր ուղղագրական հիմնահարցը” հոդվածը, այդ հոդվա-ծում նա օգտագործում է բացառապես դասական ուղղագրություն տերմինը: Այսօր սփյուռքում գործածության մեջ դրվել են հետևյալ տերմինները՝ Մեսրոպյան, Մաշտոցյան, ավանդական, ոսկեդարյան: Պրոֆ. Լևոն Խաչերյանը բացառապես գործածում է Մաշտոցյան ուղղագրություն տերմինը և իր գրքի վերնագրի և ամբողջ աշխատության մեջ այդ տերմինն է օգտագործել, կա նաև ավանդական տերմինի բացառիկ կիրառություն: Լևոն Միրիջանյանը ընտրել է Մաշտոցի առաջին անունը և գրում է Մեսրոպյան ուղղագրություն. կա նաև Ոսկեդարյան ուղղագրություն տերմինը:

Չենք սխալվել, անցյալում ասել ենք և այսօր էլ կրկնում ենք, որ հայոց լեզվի ուղղագրությունը սփյուռքում միշտ էլ տարուբերվել է քաոսային վիճակում և այսօր էլ շարունակում է մնալ նույնը: Այդպիսին է նաև, ինչպես նկատելի է, տերմինների կիրառության հարցը: 1904 թ. Լոզանի Արևելյան կամ գիշերօթիկ դպրոցը իր տեսուչ Մ. Նալբանդյանի խմբագրությամբ լույս էր ընծայում “իտություն” պատկերազարդ ամսաթերթը ... Այս և այլ հանդեսներում լույս տեսած ինքնուրույն և թարգմանական հոդվածների շարադրման ընթացքում “հաճախ պատահում էր, որ միևնույն երևույթին կամ առարկային տրվում էր բազմաթիվ անուններ, շփոթություն առաջացնելով ընթերցողի մեջ”: Այս կապակցությամբ Մ. Նալբանդյանը բերում է մի շարք գիտական անվանումների բազմազանություններ որոնք խախտում են տերմինի միօրինականության պահանջը, օրինակ՝ բլադին-լուսնոսկի-ճերմակ ոսկի, ալյումին-բնարզն-բնապաղլեղ: Մխիթարյաններից Հակոբոս Տաշյանը իր “Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին” (1926) ուսումնասիրության մեջ նկատում է, որ հայերեն գիտական տերմինների թերի կողմերից մեկն էլ “ավելորդ հոմաններն” են, որոնք պատճառ են դառնում “մթարության, խառնակչության ու անճշտության” (էջ 68): Այսպես Հ. Տաշյանը ընդունում է trachyte օտար տերմինի համար Քաջունու, Նորայրի և . Մենևիշյանի կազմած խտաքար ձևը, մերժում Լուսինյանի կարծրաքար ձևը, ելնելով գիտական միօրինակության պահանջից:

Եզրակացությունը հետևյալն է. սփյուռքում չի եղել, չկա և ապագայում էլ հավանաբար չի լինի ոչ հայոց լեզվի միասնական և միակերպ ուղղագրության, ոչ տերմինների միօրինակության և ոչ էլ տերմինների տառադարձության միասնական մոտեցում: Ահա մի առիթ, որ պիտի ապացուցի, թե մենք իսկապես ձգտում ենք լեզվական միասնության: Ես առաջարկում եմ հրաժարվել ընթերցողի կրոնա-հայրե-նասիրական զգացմունքները շահարկելուց և համընդհանուր կիրառության մեջ դնել միայն գրաբարյան ուղղագրություն տերմինը: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը ըստ հինգերորդ դարի հայ ժողովրդին հատուկ ընդհանրական հնչյունական համակարգի՝ իսկ ուղղագրությունը բնականաբար դարձավ գրաբար լեզվի նյութականացած տարազը: Նշանակում է՝ հինգերորդ և դրան հաջորդած դարերի և մինչև 19-րդ դարի կեսի համար պետք է գործածել բացառապես գրաբարյան ուղղագրւթյուն տերմինը: Եթե մենք գործածում ենք աշխարհաբար ուղղագրություն տերմինը, ապա ինչո՞ւ չգործածել գրաբարի ուղղագրություն տերմինը, հրաժարվելով մնացած բոլոր տերմիններից: Սա է ճշմարտությունը, սա է ճիշտ ճանապարհը: Արդ, այս հակաուղղագրական վիճակը վերացնելու համար եթե առաջարկես ստեղծել մի մարմին մեր լեզվի այս և նման հարցերը քննելու և արդյունքը թերթերում հրատարակելու ի գործադրություն, կամ կարհամարհեն, կամ աշխատանքը կհամարեն անօգուտ և անարդյունք: Նրանք ունեն մեկ պահանջ՝ վերադառնալ հին գրաբարյան ուղղագրության և սրա համար ինչեր ասես, որ չեն հնարի:

ՀԱՐԵ՛ՆՔ ՀԻՆԸ ՍԻՐԵ՛ՆՔ ՆՈՐԸ

Տիեզերքում միլիարդավոր աստղեր պտտվում են իրենց կենտրոնի շուրջը, սա է տիեզերական օրենքը, այսպես պետք է լինի հատկապես մեզ համար: Մենք պետք է պտտվենք մեր երկրի շուրջը, հարգենք նրա օրենքները, գրենք այնպես, ինչպես մեր երկիրն է գրում և ոչ թե պահանջենք, ինչպես սնոտիապաշտ Լ. Միրիջանյանն է գրում՝ թե գրենք այնպես, ինչպես Մաշտոցն է գրել: Այս կապակցությամբ ես կուզենայի մի կարճ պատմություն բերել անգլիացի լեզվաբան Մ. Ֆոլիկի կյանքից: Այս լեզվաբանը տիապետել է ռուսերենին, բայց պատերազմից հետո երկար տարիներ չի գործածել, զգացել է, որ աստիճանաբար մոռանում է այդ գանձը՝ բանավոր ռուսերենը: Այդ նպատակով դիմել է Սովետական Միության դեսպանատուն, բայց մերժում է ստացել: Դիմել է թերթի օգնության՝ հայտարարության միջոցով: Կարճ ժամանակ հետո, պատմում է Մ. Ֆոլիկը, ստացել է 60-ի մոտ դիմումներ, և ո՜վ զարմանք, բոլորն էլ գրված նոր ուղղագրությամբ: Սովետական Միությունից հեռացած ռուս էմիգրանտները հարգել էին իրենց, թեև լքած, երկրի օրենքները: Իսկ այսօր միրիջանյանականներ, այդ թվում նաև Կ. Սիմոնյանը, ոչ միայն ձգտում են վերականգնել հինը, գրաբարյան ուղղագրությունը, այլ ժխտում են, ատելություն են սերմանում այն ամենի նկատմամբ, ինչ որ ժառանգություն ենք ստացել նախկին սովետական Հայաստանից:

Բայց ո՞վ է Լևոն Միրիջանյանը:

1992 թ. Լոս Անջելեսում հրատարակվող “Փարոս” երկշաբաթաթերթի հունիսի 1-ի և 15-ի համարներում լույս տեսավ այս ուշացած մարգարեի հոդվածը՝ “Հիսուսը և հայ իրականությունը” վերնագրով: Հենց սկզբից ասենք, որ հայ ժողովուրդը Աբգար անունով թագավոր չի ունեցել: Աբգարոս տիտղոս տալիս էին Օսրոյենի պետության բոլոր գահակալներին: Մ. Խորենացին իր “Հայոց պատմության” մեջ մեջ է բերոմ բազմաթիվ ավանդություններ, որոնք պատմական փաստերով չեն հաստատված: Այդ ավանդություններից մեկն էլ “հայոց Աբգար թագավորի” նամակն է Հիսուսին: Նախ շեշտենք, որ Հիսուսը գրել կարդալ չի իմացել, որովհետև այդ դարերում կրթություն էին ստանում միայն բարձր դասակարգի երեխաները, Հիսուսը ախոռում էր ծնվել, հետևաբար հրեական ժողովրդի երրորդ դասին էր պատկանում: Հիսուսի խոսակցական լեզուն եղել է արամերենը, մի լեզու, որ այդ դարերում միջազգային հաղորդակցման լեզուներից մեկն էր: Քսաներորդ դարի հայ բանաստեղծը ազատագրված հին օրերի խոսքի և մտքի բռնակալներից, ընկնում է կրոնական հրաշագործությունների զառանցանքների մեջ: Բավական չէ, որ ինքը հավատում է իր վերարտադրած առասպելներին, ձգտում է միամիտ ընթերցողին նույնպես հավատացնել, որ հայ ժողովուրդը ոչ միայն Աբգար անունով թագավոր է ունեցել, այլև այդ թագավորը հիվանդացել է անբուժելի հիվանդություններով և թե ոչ ոք չի կարող բուժել բացի “աստծո որդի Հիսուսից”, որի հրաշագործությունների մասին Աբգար թագավորը շատ էր լսել: Սա դեռ քիչ է: Մեր ժամանակի բանաստեղծ-մարգարեն մեզ պատմում է, որ “Հայոց Աբգար թագավորը” մի նամակով խնդրում է Հիսուսին, որ գա Եդեսիա և իրեն բուժի անբուժելի հիվանդությունից: Հիսուսը, ինչպես ասացինք, անգրագետ էր, գրել կարդալ չգիտեր, նամակի պատասխանը գրում է իբր Թովմաս առաքյալը և բերում հանձնում է Աստծու որդուն: Հիսուսի պատասխանի մեջ գրված է. “... Ես այստեղ պիտի կատարեմ այն բոլորը որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ իմ տիրոջ մոտ, քեզ մոտ կուղարկեմ իմ աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին”: Այնուհետև 20-րդ դարի նորաբույս քարոզիչ-բանաստեղծը մարգարեանալով, ընթերցողին ձգտում է հավատացնել, որ Հիսուսը համբարձվելուց հետո չի մոռանում “հայոց Աբգար թագավորին”: Նա Եդեսիա է ուղարկում Թադեոս առաք-յալին, որպեսզի Աբգարին բժշկի և զբաղվի Ավետարանի քարոզչությամբ, ժողովրդին հասցնի “Տիրոջ խոսքը”: Ավելին. այս նորաթուխ բանաստեղծ-մարգարեն իր ընթեր-ցողներին մատուցում է առաջին դարի մի հրաշագործություն ևս: Հիսուսը, որ արդեն իր հոր մոտ էր, այնտեղից ուղարկում է մի սրբիչ՝ վրան իր պատկերը: Աբգար թագավորը բուժվում է սրբիչի վրա դաջված սրբապատկերով, և այսպես առասպելը շարունակվում է: Ահա 20-րդ դարի վերջին տասնամյակում ժամանակավրեպ այս քարոզիչը նույն հրաշագործությամբ փորձում է հավատացնել, որ մեր ուղղագրու-թյունը մեզ տվել է իր հնարած առասպելական աստվածը, հետևաբար սրբությամբ պետք է պահել պահպանել անարատ, անփոփոխ և անփոխարինելի: Այսպես էին մտածում 19-րդ դարի մխիթարյան հայրեր . Այվազյանն ու Ա. Բագրատունին, 20-րդ դարի . Մենևիշյանը և նրանց այսօրվա ժառանգորդ, սնոտիապաշտ բանաստեղծ Լևոն Միրիջանյանը: Վերջինս սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, ուստի, անկասկած, ծանոթ պետք է լինի հայ մեծագույն հեղափոխական գործիչ, բանաստեղծ ու հրապարակախոս Միքայել Նալբանդյանի “Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ” մեծարժեք աշխատության հետ, իսկ եթե ոչ, ես խորհուրդ կտայի կարդալ, որպեսզի վերանայի իր ժամանակավրեպ, առասպելաբանությամբ հագեցած հայացքները: Այդ աշխատության մեջ Մ. Նալբանդյանը գրում է. “Կյանքը է անդադար շարժողություն, նյութերի անդադար փոխանակություն և անձնապահություն1”: Իսկ մերօրյա աստղա-ֆիզիկ փիլիսոփա Գրիգոր Գուրզադյանը տիեզերքի առաջացումն ու զարգացումը պատկերավոր կերպով այսպես է բացատրում՝ պատասխանելով Վիլիամ Սարոյանի այն հարցին, թե “Եթե մարդը հանկարծ վերանա, տիեզերքեն բան մը կպակասի՞”,-Այո, կպակասի,-պատասխանում է աստղա-ֆիզիկ փիլիսոփան: “Մարդը նույնպես տիեզերական մարմին է, ուստի նրա վերանալով կամ չլինելով՝ ինչ որ բան տիեզերքից կպակասի: ոնե սկզբունքորեն2”: Սա է տիեզերական զարգացման հավերժական մշտափոփոխ անխախտ օրենքը, որ տարածվում է մարդու և նրա կողմից ստեղծված համաշխարհային ողջ մշակույթի զարգացման ընթացքի վրա, այդ թվում մարդու լեզվի, գիր ու գրության և նրա նյութական արտահայտությունը հանդիսացող ուղղագրության վրա: Նշանակում է՝ “անշարժության կոթողի” հին ու նոր երկրպագուները “Համախոսական” պիտի գրեն ոչ թե “Նոր ուղղագրության”, այլ հին, այնպես, ինչպես “դամբանական” գրվեց գրաբարի մասին 19-րդ դարի կեսին ի հեճուկս բոլոր գրաբարապաշտների:

Բայց, ինչպես ասում է մեր ժողովուրդը, խեղդվողը ձեռքը մեկնում է անգամ դեպի փրփուրը՝ փրկություն փնտրելով նրա մեջ, ամեն կերպ փորձում է ընթերցողի հայրենասիրական նուրբ լարերի վրա խաղալ, արթնացնել նրա մեջ համակրություն դեպի հինը՝ որը, պետք է ասել, գտնվում է նույն վիճակում, ինչ որ գրաբարը 19-րդ դարի առաջին և երկրորդ կեսերին: Սնոտիապաշտ բանաստեղծը ճարպկորեն դիմում է նաև բառախաղերի՝ օգտագործելով համակրանք առաջացնող զանազան բառային կապակցություններ՝ օրինակ՝ “խնկահոտ ձեռքեր”, “աստվածահաճո ուղղագրություն”: Այսպիսի բորբոսնած մտքերով սնվող մտավորականը կարո՞ղ է հասկանալ, որ մի ազգի գոյության առաջին և անժխտելի պայմանն ու երաշխիքը, նրան ուժ ու հարատևություն պարգևողը երկրի տնտեսությունն է, մի բան, որ մեր այսօրվա սփյուռքահայ հին ուղղագրապաշտ մտավորականների մի մասը չի ուզում հասկանալ, իսկ Լ. Միրիջանյանը և նրա դամ պահողները ելնելով իրենց մութ ու կասկածելի շահերից՝ բորբոքված բացականչում են՝ “Առանց մշակույթի, առանց գրականության ազգը չի կարող գոյատևել” և սա ասվում է այն դեպքում, երբ երկրի անբարենպաստ տնտեսականի պատճառով հայ երիտասարդ մարդը թողնում է իր հազարամյա բնօրրանը և չվում դեպի օտար երկիր, դեպի դանդաղ մահ: Սովետական ժամանակաշրջանում երկրի բնակչության քանակը հասավ երեք ու կես միլիոնի, որովհետև կար, գոյություն ուներ առավել կամ նվազ չափով ապահով տնտեսություն: “Եթե ազգության ներքին և էական խորհուրդը չէ տնտեսական խնդիրը,- գրում է Մ. Նալբանդյանը նույն աշխատության մեջ,- անհիմն է այդ ազգությունը1”: Մի պահ ենթադրենք, որ մեր պետությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և որոշեց վերականգնել հին ուղղագրությունը, կկասեցվի՞ այժմ մեզ համար առաջնային վտանգը՝ արտագաղթը: Անհեթեթություն կլինի դրական կարծիքը: Արդ, դուք, պարոնայք, եթե շարունակեք ձեր անիմաստ ու ազգավնաս պայքարը, դա նշանակում է պարզապես դաշույն խրել մեր երկրի թիկունքին, այն էլ տնտեսական և քաղաքական այս ճգնաժամային պայմաններում, երբ ամեն օր մեր անամոթ հարևանը պատերազմով է սպառնում մեզ: Այդ անպատվաբեր պայքարի դրոշը Հայաստանում վստահված է սնոտիապաշտ բանաստեղծ Լ. Միրիջանյանին և նրա մանկլավիկներին:

Լ. Միրիջանյանը մի տասնամյակ առաջ հրավիրվում է Լոս Անջելես, հանդիպումներ ունենում որոշակի սփյուռքահայ մտավորականների հետ և որոշակի հանձնարարականներով վերադառնում Երևան իր ստանձնած առաքելությունը ի կատար ածելու: Այնուհետեև նա կանոնավոր նամակագրական կապ է հաստատում սփյուռքի մի շարք գրողների, ուսուցիչների հետ: Լ. Միրիջանյանի և նրա համա-կիրների պայքարի առաջին փուլը, մինչև 1996 թ. ավարտվում է անարդյունք: Սկսում է պայքարի երկրորդ փուլը՝ 1997-ից մինչև Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, մինչև 1999 թ. սեպտեմբեր ամիսը: Երեք տարիների ժամանակամիջոցում սփյուռքում հին ուղղագրության վերականգման կապակցությամբ հրատարակվեցին մի շարք թեր ու դեմ հոդվածներ. այդ թվում վերը հիշատակված Զ.Մելքոնյանի “Ո՞ւր կերթաս, Հա՜յ Ժողովուրդ” ընդարձակ հոդվածը: Հայաստան-սփյուռք համահայկական խորհրդաժողովի աշխատանքային առանձին բաժիններում, այդ թվում նաև գիտության, մշակույթի բաժնում եղան սուր ու կրքոտ ելույթներ: Ելույթ ունեցողներից ոմանք պարզապես պահանջում էին “անհապաղ, առանց պայմանի վերադառնալ մեսրոպյան ուղղագրություն”: Սակայն այս անգամ էլ, հակառակ բորբոքված կրքերի՝ հարցը ավարտվեց անարդյունք: Այդ թվականից ի վեր հին ուղղագրության վերականգման օգտին սփյուռքում գրվել և հրատարակվել են և այսօր էլ շարունակվում են գրվել ու հրատարակվել նույն բովանդակությամբ, նույն ոճով ու բառապաշարով բազում հոդվածներ: Սփյուռքահայ մամուլում իր հատուկ տեղն ու պատիվն ունի Լևոն Միրիջանյանը: Նա սկսած 2000 թ. ինկուբատորի ճտերի նման լոսանջելեսահայ պարբերականները, հատկապես “Նոր Հայաստան” օրաթերթը, հեղեղում է նույն վերնագրով, նույն թեմայով արդեն տաղտկալի դարձած հոդվածներով: Նա նման է այն ձախողակ սազանդարի, որ մատը դնում է մի լարի վրա ու անընդհատ տնգտնգացնում:

Լ. Միրիջանյանը 2002 թ. գրել ու հրատարակել է բազմաթիվ հոդվածներ “Ազգայինը՝ Մեսրոպյան ուղղագրությունն է” վերնագրի տակ: Դրանցից մեկը, որ համեմատաբար ավելի ընդարձակ է, լույս է տեսել Երևանի “Ավանգարդ” շաբաթաթերթում օգոստոսի 10-14-րդ համարում:

Բարկությունը ժամանակավոր, կարճ և անցողիկ երևույթ է, ատելությունը՝ տևական, անանցողական: Բարկությունը ծնվում, բորբոքվում է մարդու մեջ և նույն պահին էլ հանգչում: Ատելությունը ծնված օրից կարող է թաքնված մնալ մարդու ողջ կյանքում: Կույր ատելություն ծվարող մարդը միտումնավոր զոհում է իր բոլոր սուրբ զգացումները համակերպվելով տիրող կարգերի հետ ի շահ իր նպատակների: Այսպիսի մարդկանց երբեք պետք չէ հավատալ: Նրանք դեմագոկներ են փարիսեցինեեր, որոնք այսօր բարձրագոչ պաշտպանում են, գովերգում, վաղը նախատինքի հեղեղ թափում իրենց երեկվա տերերի հասցեին: Լ. Միրի-ջանյանը և նրա նմանները իբր թե ատելություն են ունեցել իրենց կրծքի տակ սովետական կարգերի նկատմամբ և այսօր ազատ ու անկախ Հայաստանի պայմաններում որպես ուշացա՜ծ մաշտոցյան տիպի հայրենասերներ, ժանգոտած զենք ու զրահով պաշտպանում են հայոց լեզվի և նրա ուղղագրության իրավունքները: Հետևաբար ինչպե՞ս հավատալ այս պարոններին: Անցյալի նկատմամբ ատելությամբ լցված այս նախկին կոմունիստը, արձագանքելով Փարիզի իր գաղափարակից Կ. Սիմոնյանին, ոչ ավել ոչ պակաս գրում է. “Մատների վրա կարելի է հաշվել այն անձանց, ովքեր կարող են գրել առանց սխալների1”: Ես չգիտեմ, այդ մի քանի անձանց մեջ կա՞ն միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության Լ. Միրիջանյանի ուսուցիչները, այն խմբագիրները, որոնք սրբագրել, խմբագրել են, վերջնական տեսքի բերել նրա բանաստեղծությունները: Ըստ Լ. Միրիջանյանի, անշուշտ, այդ “անձանց” մեջ չեն մտնում նաև ԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանական ինստիտուտի գիտնական լեզվաբանները: Ահա թե կույր ատելությունը մարդուն ուր կարող է հասցնել:

Բայց այսքանով չի բավարարվում ինքնահավան նախկին բանաստեղծն ու ժամանակակից հայոց լեզվի և ուղղագրության ձախորդ “մասնագետը”: Շարունակելով իր հակասական մտքերը Լ. Միրիջանյանը սպիտակի վրա սևով գրում է. “ ...մարդիկ չեն կարողանում ազատագրվել քերականական սխալներից”, որովհետև “Ուսուցանվող քերականությունը չափված-ձևված է խորհրդային կամ աբեղյանական կոչված ուղղագրության վրա”: Նախ ասենք, եթե գրողը իր առաջ քաշած նոր միտքը չի հաստատում փաստերով, նշանակում է, այդ միտքը մնում է օդում առկախ, չապացուցված, մի բան, որ հատուկ է հայոց լեզվի “մասնագետներ” բանաստեղծ Լ. Միրիջանյանին և գրականագետ Ս. Դանիելյանին:

Բացատրենք: Այս պարոնների առաջ քաշած միտքն այն է, որ “Ամառն եկավ”, “Անտառը ծածկվեց կանաչով”, “Նվարդը ուշ տուն եկավ” հայերեն չեն, քերականորեն և շարահյուսորեն սխալ են կառուցված, որովհետև գրված են “խորհրդային” ուղղագրությամբ, իսկ եթե նույն, վերը բերված նախադասությունները գրվեին՝ “Ամառն եկաւ”, “Անտառը ծածկուեց կանաչով”, “Նուարդը ուշ տուն եկաւ”, գրողը կդառնար գրագետ: Ահա տրամաբանության աղճատված դրսևորում: Մի՞թե, ասենք, առաջին նախադասության եկաւ եզակի երրորդ դեմքի բայի ւ-ն վևի փոխելով, փոխվո՞ւմ է նախադասության իմաստը, փոխվո՞ւմ է հայ մարդու լեզվամտածողությունը: Եթե երկրորդ նախադասության կրավորական սեռի բայը՝ ծածկվեց գրենք ծածկուեց, նախադասության իմաստի մեջ փոփոխություն կատարվե՞ց, ի հարկե, ոչ: Նշանակում է՝ հին, գրաբարյան ուղղագրության բարեփոխումը հայ մարդու լեզվամտածողության մեջ առաջ չի բերել և չէր էլ կարող բերել որևէ փոփոխություն: Անհատի լեզվամտածողության մեջ փոփոխություն է առաջանում այն դեպքում, երբ անգիտակցաբար անհարկի լեզվա-ոճական փոխառություններ է կատարվում օտար լեզուներից, հատկապես նվաճող պետության լեզվից, օրինակ՝ Հայաստանում ռուսերենի ազդեցությամբ հաճախ լսում էինք “Ընկեր այսինչյանն իր մոտ չէ”, (այսինքն տեղում չէ), “Ուզում եմ իմ տպավորությունները կիսել քեզ հետ” (այսինքն հայտնել քեզ): Բերված նախադասությունների բոլոր բառերն էլ հայերեն են անխտիր, բայց ոչ լեզվամտածողությունը1: Հիշենք նաև, որ Հունաբան դպրոցի հայ ներկացուցիչները անգնահատելի ծառայություն մատուցեցին հայոց լեզվի մեջ մուծելով հարյուրավոր հատկապես վերացական, փիլիսոփայական լեզվա-ոճական արտահայտություններ, գիտական հասկացություններ, որ հայերենը չուներ այդ դարերում, բայց միաժամանակ հայերենի մեջ մտցրին հայերենին խորթ լեզվական արտահայտություններ, որոնք չընդունվեցին մեր ժողովրդի կողմից: Այսօր, մեր գաղութում ամեն օր լսում ենք անգլերենից փոխառյալ ոչ միան առանձին բառեր, այլև արտահայտություններ, որոնք խորթ են հայերենի լեզվամտածողությանը, օրինակ՝ “Կսիրենք հուսալ” (We like to hope), (այսինքն՝ մենք կարծում ենք), “իրք կպահեմ” (Bookkeeper) (հաշվապահ), “վիդիոներ և շատ ավելի” (vidios and much more), (այսինքն՝տեսաժապավեններ և այլն): Բերված օրինակները բանավոր խոսքի նմուշներ են, գրավոր խոսքը ավելի վհատեցուցիչ է: Բերված փաստերից ի՞նչ կարելի է եզրակացնել, այն, որ ուղղագրության բարե-փոխումը ոչ մի կերպ չէր կարող ազդել հայ մարդու լեզվամտածողության վրա, որ այդպես մտածելը ցնդաբանություն է և զառանցանք: Բայց երբ անհատն ընկնում է նման անբնական վիճակում, թույլ է տալիս սխալը սխալի հետևից:

Միջնադարյան քարացած մտածողության տեր “բանաստեղծ լեզվաբան” Լ. Միրիջանյանը գրում է. “Խորհըրդային կամ աբեղյանական խեղագրությունը չէր կարող լինել ուղղագրական կատարյալ համակարգ, որովհետև շեղված էր բուն ազգային Մեսրոպյան ուղղագրությունից”: Այս կիսատ-պռատ, անտրամաբանական, ոչ ճիշտ միտքը, պատմա-լեզվաբանական ոչ մի փաստի չի դիմանում: Բայց Լ. Միրիջանյանի՝ հայրենական և սփյուռքահայ մի շարք ձայնակիցներ շարունակում են ժամանակավրեպ պայքարը՝ վերականգնելու գրաբարյան ուղղագրությունը: Ի՞նչ պատճառաբանությամբ, որովհետև ներկայիս ուղղագրությունը մեսրոպյան չէ, մաշտոցյան չէ, իսկ դուք, պարոններ, գրում և արտասանո՞ւմ եք այնպես, ինչպես հիգերորդ դարի հայ մարդը: Այս պարոնների շարքին է պատկանում նաև մի նորելուկ “մաշտոցագետ”՝ Ջանի Միրզաբեկյանը: Զինված հրաշագործությունների աստվածային հավատով նա գրում է. “1892 թվականից սկսած հայագետ Մ. Աբեղյանը մոլորություն ունեցավ կարծելու, թե կարող է դափնին խլել Մեսրոպ Մաշտոցից (Լ. Խաչերյանի միտքը, . Ս.), բայց այդպես էլ չհասկացավ, որ ի վերուստ տրվածը ոչ ոք չի կարող խլել տիրոջից”: Երկու “լեզվաբան”, երկուսն էլ մի խելքի: Նշանակում է, որ մեր այբուբենը ոչ թե Մեսրոպ Մաշտոցի տարիների քրտնաջան աշխատանքի, ոչ թե գիտության արդյունք է, այլ հրաշագործության: Այսպես մտածողներն են, որ այսօր մեզ հրում ոչ թե երկրորդ, այլ երրորդ աշխարհի ծոցը, որին գլոբալացման տերերը ձգտում են:

“Ազգայինը մեսրոպյան ուղղագրությունն է”,-գոչում է սնոտիապաշտ բանաստեղծ Լևոն Միրիջանյանը, “Վերականգնել ազգային մեսրոպյան ուղղագրությունը”,-բարձրաձայն ձայնակցում է տոքտոր Հիլդա ալֆայան-Փանոսյանը, և վերջապես “Հայոց ջինջ լեզուն փոխվեցավ, 70 տարիներու ընթացքին դարձավ հրԷշային, այլանդակ, անհասկանալի, պարզ ժողովուրդին, և անհանդուրժելի սփյուռքին” և այսօր էլ “կշարունակեն այդ բազմագլխանի, վիշապանման և բանի մը չնմանող լեզուն գործածել, առանց խպնելու, ոչ միայն, ոմանք նույնիսկ կոմունիստական կիրքով զայն պաշտպանելու որպես մեծ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ”,-կաթոլիկ ինկվիզատորի մաղձով ողողված գրչով գրում է Հ. Պզտիկյանը: Նա արևելահայ գրական լեզվից այնպես է զզվում, ինչպես Մեքքայի մահմեդականը խոզի մսից:

Փյունիկյան այբուբենը կատարյալ չէր, որովհետև այդ համակարգում պակասում էին ձայնավոր հնչյունների առանձին գրանշաններ: Հույները ընդունեցին փյունիկյան այբուբենը, լրացրին, հարմարեցրին իրենց հնչյունական համակարգին: Էտրուսկները հրաժարվեցին հունական այբուբենին հատուկ մի շարք գրանշաններից, ավելացնելով գրանշաններ, որոնք հատուկ էին իրենց լեզվի հնչյունական համակարգին: Ինչպես տեսանք, կորեացիները հրաժարվեցին 17-րդ դարում չինական պատկերագրերից և ստեղծեցին իրենց վանկահնչյունային համակարգը, իրենք չինացիները 50,000 պատկերագրերից 19-րդ դարի վերջերին ռեֆորմից հետո պահեցին ընդամենը 8-9 հազար պատկերագրեր, որոնք հաջողությամբ արտահայտում են բոլոր նյութական և վերացական բարդ գաղափարները: Ֆրանսիան միջնադարում ուներ հնչյունական համակարգի վրա հիմնված այբուբեն: “Մինչև 13-րդ դարը,-գրում է Ս. Գյուլբուդաղյանը իր վերը նշված գրքում,-ֆրանսերենում հնչյունային ուղղագրությունն էր իշխում: ...17-րդ դարի կեսերին Պոլ Ռոյալը առաջարկեց, որ յուրաքանչյու տառանիշ նշանակի մեկ հնչյուն, չարտասանվող տառ չպիտի լինի, և յու-րաքանչյուր հնչյուն պիտի մի տառապատկեր ունենա, միևնույն հնչյունը մեկից ավելի տառապատկեր չպիտի ունենա...” (էջ 344), բայց հետագայում ստուգաբանական ուղղագրությունը արմատավորվեց, որ շարունակվում է մինչև օրս: Ֆրանսերեն ուղղագրությունը անգլերեն ուղղագրության նման ունի մեկ ընդհանուր բացասական կողմ՝ դա “ոչ հնչյունային համակարգն է (Charles Berlitz, 1982), իսկ Մուրհաուզը անգլերեն ուղղագրությունը անվանում է “դժոխային”: Բայց պետք է նկատի ունենալ, որ թե ֆրանսերենի - թե անգլերենի ուղղագրական խոտորումները, շեղումները վերջիվերջո կայունացան և յուրացվեցին երկու ժողովուդների կողմից, որովհետև այդ երկու ժողովուրդներն էլ ապրել են և այժմ էլ ապրում են իրենց երկրի սահմաններում, ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային նույն հենքը: Իսլանդացիները և նորվեգացիները նույն ժողովուրդն են, բայց հազար տարի անջատ ապրելու հետևանքով այժմ ոչ միայն դժվարությամբ են իրար հասկանում, այլև իններորդ դարի նույն ժողովրդի, նույն լեզվի ուղղագրությունը բավականին հեռացել է իր նախնական ձևից: Սա բնական երևույթ էր: Ի՞նչ եք կարծում, պրն. Միրիջանյան, 500 տարի անջատ ապրելով երկու հարևան պետությունների լծի տակ մեր լեզվում և հատկապես ուղղագրության և հնչյունական համակարգում շեղումներ չէի՞ն առաջանա: Մենք բոլորս էլ գիտենք, որ այդ տարբերությունները առկա էին և առկա են այսօր էլ, բայց ոչ մի կերպ ուղղագրական այդ շեղումները հնարավոր չէր կասեցնել, որովհետև չկար համապատասխան մի պատասխանատու իշխանություն, չկար պետություն: 1922 թ. մարտի 4ի ուղղագրության “ռեֆորմը” ծայրահեղությունների անհեռատես արտահայտություն էր: 18 տարի հետո 1940 թ. օգոստոսին ընդունվեց ծայրահեղություններից ազատված նոր ուղղագրության համակարգ, որ մինչև օրս բարեհաջող կերպով ծառայում է մեր ժողովրդին: Ովքե՞ր էին այդ հաձնաժողովի անդամները.

Հր. Աճառյան, Գր. Ղափանցյան, Ստ. Մալխասյանց և Աս. Խաչատրյան: Հրաչյա Աճառյանը իր “Լիակատար քերեկանություն հայոց լեզվի” վեցերորդ հատորի 90-րդ էջում բերել է 1940 թ. օգոստոսին հանձնաժողովի ընդունած ուղղագրության փոփոխությունների ցանկը: Ահա դրանք.

1. Բառամիջի է՝ բաղաձայններից առաջ գրել ե:

2. Բառամիջի օ՝ գրել ո:

3. ւ և բաղաձայն ու-ն դարձնել վ:

4. Բառավերջի անձայն յ չգրել:

5. Բառասկզբի յ գրել հ:

6. ոյ գրել ույ՝ եթե հնչվում է այսպես:

Այս առթիվ հետաքրքիր տեղեկություններ է մեզ հաղորդում Հր. Աճառյանի ուսանող հետագայում նրա մոտիկ բարեկամն ու գործակիցը՝ Գառնիկ Ստեփանյանը: Այդ տարի տերմինաբանական կոմիտեում կրկին քննվում էր նոր ուղղագրության մասնակի փոփոխության հարցը: Վերը հիշատակված հանձնաժողովը վերականգնել է և օ տառերը, այդ մասին եղել է պետական “դեկրետ”:

-Երեկոյան,-գրում է . Ստեփանյանը,-գնացի Աճառյանի մոտ. պատմեցի ամեն ինչ: Ասացի, թե հրաժարվել եմ առաջնորդողը գրելուց:

Գրիր, անպայման գրիր, ես էլ եմ համաձայնվել: (խոսքը կուսակցություն, սահմանադրություն, հեղափո-խություն, խորհրդային, նստաշրջան բառերի մասին է): “Ոչ թե հինգ բառ, 500 բառ էլ փոխեն, համաձայն եմ, միայն թե մեր լեզվից չհանեն է և օ տառերը1”: Այդ բառերը 1965 թ. վերականգնվեցին: 1940 թ. ընդունված ուղղագրական մասնակի փոփոխությամբ էլ մեր լեզվի ուղղագրությունը դարձավ առավել հնչյունային, առավել կատարյալ, և դարձ-յալ հիշեցնեմ, հինը չի կարող նորի դերը կատարել, հինը իր ամբողջ կարողությունը տվել է նորին, նորն է, որ պիտի կատարի մեր ժողովրդի նոր ժամանակի, նոր մակարդակի պահանջները, հետևաբար այս բնական և հասարակական համընդհանուր օրենքից դուրս չի կարող մնալ լեզուն իր բոլոր համակարգերով:

Բայց 20 - 21-րդ դարի այս բանդագուշակը կանգ չի առնում ոչ մի անհիմն, անբարո արտահայտության առաջ, ոտնահարում է ամեն մի սրբություն: Ահա թե ինչ է գրում այս պարոնը. “Մեծահանճար Մեսրոպ Մաշտոցի կերտած ուղղագրությունը այսօր էլ իր ստեղծումից 1600 տարի անց անթերի ծառայում է սփյուռքի հայությանը: Դրանից է՝ այն իրողությունը, որ սփյուռքահայերի լեզվաիմացությունը կատարյալ է”:

Ես չգիտեմ, թե ինչ զգացումներ են ունեցել նախ “Նոր Հայաստան” թերթի հրատարակիչ Վահան Վահանյանը և այս հոդվածին ծանոթացած մեր արևմտահայ զգաստ ու շրջահայաց ընթերցողները: Սա ի՞նչ առ ու ծախ է “ընկեր նախկին կոմունիստ”, քծնանքն էլ սահման պետք է ունենա: Ո՞ւմն է պետք քաղքենիական այս նեղ անձնական շահերի դրսևորումը, մտքի և բարոյականության այս խեղճությունը: Սա ի՞նչ ստորաքարշություն է, հաճկատարարության ինչպիսի անճարակ դրսևորում: Ո՞ւմը նկատի ունի “սփյուռքահայերի լեզվաիմացությունը կատարյալ է” արտահայտությամբ: Եթե նկատի ունի Վաչե Ղազարյանի նկարագրած Բոստոնի Հարվերդ համալսարանի դահլիճում հավաքված հայ անգլիախոս, անգլիամտած մտավորականներին և կամ նույն քաղաքի հայ եկեղեցու անգլիագիր և անգլիախոս հայ հոգևորականներին, ապա չարաչար սխալվում է: Իսկ եթե նկատի ունի “Նոր Հայաստան” օրաթերթի, “Նոր օր”, “Մասիս” շաբաթաթերթերի հայագիր խմբագիրներին և հարյուրավոր ինքնասեր արևմտահայ հայագիր թղթակից-գրողներին, ապա ես կարծում եմ վերջիններս ներքին վրդովմունքով պետք է ընդունեն նման անտեղի ու անվայել քծնանքը: Բայց մենք բոլորս գիտենք, որ վատ, ապականված մտքերը ավելի արագ են տարածվում: Վերջերս “Նոր օր” շաբաթաթերթում (թիվ 24, 2002 թ.) կրկին վերահրատարակվեց “Յառաջ” թերթում լույս տեսած գրականագետ Սուրեն Դանիելյանի “Մեսրոպյան ուղղագրությունը՝ ազգային միասնության նախապայման” հոդվածը: Լ. Միրիջանյանի այս հավատարիմ ձայնակիցը իր քծնանքով ու շողոքորթությամբ հետ չի մնում: Սա էլ իր հերթին նեղ քաղքենիական նույն ոգով գրում է. “Եվ հետո չպետք է մոռանալ, որ մեր ժողովրդի լավագույն կեսը գրում է մեսրոպյան հավատարմությամբ”: Սա այլ կերպ չի կարելի գնահատել, քան հիվանդ մտքի դառնալեղի արտադրանք: Ուրեմն խորհրդային տարիներին հարյուրավոր գրողներ, ինչպես Դ. Դեմիրճյանը, Ստ. Զորյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Գրիգոր Գուրզադյանը, հայ երաժշտության պսակը զարդարող Արամ Խաչատրյանը և բազում մեծեր կազմում են մեր ժողովրդի եթե ոչ վատագույն գոնե հետամնաց կեսը, որովհետև վերը նշված մեր մեծերը գրել են նոր ուղղագրությամբ: Բանն այնտեղ է հասնում, որ այս երկու “երկվորյակ խելոքները” Հայաստանի և ներքին սփյուռքի ողջ մտավորականությանը և ժողովրդին համարում են անգրագետ, որովհետև նրանք գրել և այժմ էլ գրում են նոր, աշխարհաբարի ուղղագրությամբ: Իսկ ազգությամբ հայ օտարալեզու գրողներ Վիլիամ Սարոյանը, Զավեն Սուրմելյանը, Աշոտ Մալաքյանը, Մարիետա Շահինյանը և շատ շատեր, ըստ Ս. Դանիելյանի լավագույն հայեր չեն, որովհետև հայերեն չեն գրել, այն էլ գրաբարյան ուղղագրությամբ: Ճիշտ է ասված, երբ անհատը կորցնում է իր մտքի սանձերը, լավի ու վատի, հնի ու նորի զգացողությունը, երբ նրա մեջ եռում է նեղ, անձնական շահը, խելակորույս մխրճվում է քծնանքի աշխարհը, իմ կարծիքով, տվյալ պարագային նրանք արժանանում են արգահատանքի նույնիսկ իրենց տերերի կողմից: Ահա թե որտեղ են հասել այս երկու պարոնները: Ս. Դանիելյանը կանգ չի առնում ոչ մի անբարո, չկշռադատված արտահայտության առաջ: “Ծիծաղելին այն է,գրում է կրքեր բորբոքող այս պարոնը,-որ այսօր աբեղյանագիրը պարտադրում ենք սփյուռքահային և զարմանում, որ նա չի ենթարկվում մեզ”: Ապշում ես, որ բանասիրական գիտությունների աստիճան, կոչում ունեցող մասնագետը կարող է նման նենգամիտ հայտարարություններ կատարել և պատճառ դառնալ մի շարք արևմտահայ մտավորականների անարդարացի վրդովմունքին և զայրույթին: Ռուբեն Պարսումյանը դրանցից մեկն է: Վերջինս իր մի հոդվածում ամեն ինչի չափ ու սահմանը կորցրած՝ գրում է. “Այսօր այս “ժանտախտը” (իմա՝արևելահայերենը) հասած է սփյուռք, սկսած է տարածվել ամեն գաղութ, վարակելով մասնավորաբար Քալիֆոռնիան”, և չբավարարվելով այսքանով պրն. Պարսումյանը շարունակում է. “Այսօրվան ահազանգն է՝ Հայաստանցի՛ք կուգան, հայաստանցի՛ք կուգան”: Եվ որպես դառն համադամ, դեսերտ, վճռական իրավունք ունեցողի հոգեբանությամբ և, ինչու չէ, նաև հավակնությամբ սպառնում է, թե առանց հայոց լեզվի ուղղագրության հարցի լուծման “սփյուռքահայերուն և հայաստանցիներուն միջև կարելի չէ հաղորդակցություն”: Եվ որպես նախազգու-շական քայլ այս իմաստակը առաջարկում է սփյուռքահայերին (իմա՝ արևմտահայերին) պատվաստել հայաստանցիների “ժանտախտի” դեմ: Պրն. Պարսումյանը իր “հանճարեղ” մտքի արտադրանքը ավարտում է ֆեդայական կոչով՝ “Ով որ քաջ է, ի՞նչ կսպասե”: Իսկ մենք կասենք՝ մեռնում և կամ կանգնած արդեն մեռած է նա, ով ապրում է միայն անցյալով, ով գրում է միայն անցյալի մասին:

Արդ, ակնհայտ է, թե Լ. Միրիջանյանի և Ս. Դանիելյանի քաղքենիական անհարկի քծնանքը ուր կարող է առաջնորդել արևմտահայ մի քանի անհեռատես, տաքարյուն մտավորականներին:

Ս. Դանիելյանը զարգացնելով իր չարամիտ ու նենգ մտքերը, ոտնահարելով մարդկային և ազգային ամեն մի բարոյական նորմ, նախընտրելով ժամանակավոր անուն ու փառք ազնիվ ու մշտատև սկզբունքներից և վերջապես մոռանալով, հավանաբար գուցե և չգիտակցելով, որ մարդու չար գործերը նույնպես ապրում են իրենից հետո, Ս. Դանիելյանը գրում է, որ ինքը հասկանում է, որ աբեղյանական “հանդերձը” եղել է հաց, եղել ... մասնավոր դաս ու մենագրություն, ասպարեզ, ապա ավելացնում. “Այլապես թշնամանքով չէին լցվի արևմտահայերի հանդեպ, որն ... ինչ մեղք ունի, թե մեսրոպյան “հնակարկատն” է հային”: Եթե Պ. Հայրիկյանը անգիտակից, արկածախնդիր, պատահական արտահայտություններ է անում մեր լեզվի և ուղղագրության մասին, հասկանալի է, իսկ դոկ. պրոֆ. Սուրեն Դանիելյանը այն ինչ ասում ու գրում է, նպատակային է, կանխամտածված, հետևաբար ամոթալի, բայց և վտանգավոր: Ով ո՛վ, բայց Ս. Դանիելյանը պետք է իմանա, որ իր գրածը բացարձակապես չի համատասխանում իրականությանը, պետք է իմանա նաև, որ ինքը եզակի, պատահական արտահայտությունները շփոթում է իրական կատարվածի հետ: Իմ համեստ գրադարանում կա արևմտահայ այնքան, գուցե և ավելի շատ գրականության պատկառելի հեղինակների ստեղծագործություններ, քան արևելահայ, հիշատակեմ մի քանիսը միայն. Մ. Պեշիկթաշլյան, Պ. Դուր-յան, Մեծարենց, Կամսարական, Պարոնյան, Ա. Արփիարյան, Օտյան, Զոհրապ, Դ. Վարուժան, Սրվանձտյան, և շատ ուրիշներ, բոլորը չես հիշատակի, իսկ քանի-քանի դպրոցներ կրում են արևմտահայ գրողների անուններ, Հ.Պարոնյան, Դ. Վարուժան և ուրիշ դպրոցների անուններ ինձ անհայտ: Իսկ երբ մայր թատրոնում ներկայացվում էր Պարոնյանի կամ . Օտյանի թատերգությունները, դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինում: Արդյոք կա՞ սփյուռքում արևմտահայ մի գրողի անունը կրող դպրոց, ո՛չ, չկա՛:

Այսօր ազատ ու անկախ Հայաստանի գրողների միու-թյան կողմից Երևանում կազմակերպված առաջին համահայկական գրողների համաժողովին ներկա էին սփյուռքի բոլոր լավագույն գրողները: Մեզ այսօր օդ ու ջրի պես պետք է ամեն ինչով միասնություն Հայաստանի հետ, և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ հավատով լցված նվիրյալներ և ոչ թե մեր երկու հատվածների միջև որոմի սերմեր ցանող դանիելյաններ, միրիջանյաններ, չարխուտյաններ պզտիկյաններ: Եթե այսպես ենք “ատել” արևմտահայ լեզուն ու գրականությունը, ապա կշարունակենք այդպես անել ի հեճուկս այս ձախորդ ու չարախոս պարոնների: Ես հավատացած եմ, որ մոտ ապագայում կփոխվի այս բացասական վերաբերմունքը մեր երկու հատվածների միջև և մի օր Հայաստանի հողի վրա, Երևանի Հանրապետական հրապարակում միասին կկոչենք՝ կեցցե հայոց միասնական լեզուն, կեցցե հայ գրականությունը: Այդ օրը Ս. Դանեիլյանին, Լ. Միրիջանյանին, Ռ. Պարսումյանին, Չարխուտյանին և սրանց համախոհներին կփրկի միայն քավարանը:

Բայց այս բոլորը իրականացած տեսնելու համար պետք է ստեղծել երկրի գոյատևման ու զարգացման հիմքերի հիմքը՝ հզոր տնտեսությունը, որի առկայության դեպքում միայն ազգը կարող է պահել, պահպանել իր դիմագիծը, իր լեզուն: Այսօր Հայաստանից, Մերձավոր արևելքից և Պարսկաստանից արտագաղթած հայերի հոգեբանության, բարքերի մեջ նկատվում է փոփոխություն, ամերիկյան բարքերի յուրացում ընդամենը տասը տարիների ժամանակահատվածում, իսկ ի՞նչ կլինի հիսուն տարի հետո, այն, ինչ որ կատարվեց 20-րդ դարասկզբին Ամերիկա գաղթած արևմտահայերի հետ: Արևմտահայերը Ամերի-կայում և եվրոպական երկրներում գրել և այսօր էլ գրում են հին ուղղագրությամբ, վերջինս՝ հին կամ նոր, բոլորովին անտարբեր է անձի լեզվամտածողության փոփոխման նկատմամբ, անհատի լեզվամտածողությունը աստիճանաբար փոփոխվում է տիրող օտար լեզվի ամենօրյա ճնշման ու ազդեցության տակ: 800 տարվա անջատվածությունը, պետականության, համընդհանուր տնտեսության և վերջապես կենցաղային առումով բացարձակապես անջատվածությունը, այս բոլորը պատճառ են դարձել մեր ժողովրդի երկու հատվածների ներկայացուցիչների լեզվամտածողության մեջ որոշ տարբերության: Բայց պետք է ասել, որ այդ երկարաձիգ ժամանակաընթացքում չխաթարվեց մեր լեզվի երկու ճյուղերի մեկ լեզու լինելու հիմնական հատկանիշը՝ իրար լրիվ հասկանալու հատկանիշը՝ հակառակ հնչյունական, քերականական, և բառապաշարային որոշակի տարբերությունների: Ինչպես մենք վերը նկատեցինք ժողովուրդների ուղղագրության համակարգը ամբողջապես կամ մասամբ փոփոխության ենթարկելը չի փոխում այդ ժողովրդի լեզվամտածողությունը, աշխարհաընկալումը, նույնիսկ ստեղծագործական կարողությունները: Հույների լեզվամտածողությունը նախագրային ժամանակաշրջանում այն էր, ինչ որ գրային ժամանակ: Գիրն ու գրականությունը միայն խթան հանդիսացան էլ ավելի զարգացնելու հույն ժողովրդի լեզվամտածողությունը, եղածի վրա ավելացնելու նորը: Ենթադրենք հույները ոչ թե փոխ առնեին փյունիկյան այբբենական համակարգը, այլ ստեղծեին իրենց սեփականը, կփոխվե՞ր հույն ժողովրդի լեզվամտածողությունը, անշուշտ ոչ: Անգլո-սաքսոն ժողովուրդը լատինական տառերից առաջ գործածում էր ռունիկ այբուբենը, որ բաղկացած էր 26 տա-ռերից: Այս այբուբենը տարածված էր Սև ծովի ափերից մինչև Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Գերմանիա: Քրիստոնեությունը ընդունելուց հետո այս ժողովուրդները որդեգրեցին Լատինական այբուբենը, ի՛նչ է, այս ժողովուրդների լեզվամտածողության մեջ փոփոխություն կատարվե՞ց, իհարկե ոչ: Բալքանյան մի շարք ժողովուրդներ այդ թվում սերբերը, բուլղարներն ու ռուսները 9-րդ դարում որդեգրեցին կիրիլյան այբուբենը, իսկ Խորվաթները ՝ լատիներենը: Խորվաթներն ու սերբերը գրեթե նույն ժողովուրդն են, բայց նրանց բաժանել է կրոնը և տարբեր այբուբենական համակարգերը: Բանավոր խոսքի արտահայտության ժամանակ չի կարելի տարբերել, թե որն է սերբ, որը՝ խորվաթ: Երկու ժողովուրների լեզվական հնչյունական համակարգը նույնն է, պատմական որոշ պայմանների ներքո խորվաթները ընդունելով կաթոլիկական աղանդը, որդեգրել են նաև լատինական այբբենական համակարգը: Բայց ո՛չ տարբեր այբուբենական համակարգը և ոչ էլ ուղղագրությունը, ինչպես ոմանք պնդում են, չեն կարող փոխել տվյալ ժողովրդի լեզվամտածողությունը, որ ամեն մի ժողովրդի նույնության հիմքն է:

Ինչպիսի՞ն է եղել հայ ժողովրդի լեզուն նախագրային և ապա գրային ժամանակաշրջաններում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հնչյունական և բառապաշարային որոշ տարբերությունների առկայության դեպքում նույնիսկ, հայոց լեզուն եղել է միակ հաղորդակցման միջոցը Մեծ Հայքի բոլոր 15 նահանգներում: Այլ հարց է գիր ու գրականության հարցը:

Հայ ժողովուրդն ունեցե՞լ է գիր ու գրականություն նախամաշտոցյան շրջանում: Գիտնականների մի մասը դրական մոտեցում ունի այս հարցի նկատմամբ, մի մասը՝ ոչ: Լեոն իր “Հայոց պատմություն”ում հետևյալն է գրում. “Կարելի է, ուրեմն, ավելի մեծ հավանականությամբ ենթադրել, որ հայկական նշանագրեր գոյություն ունեին հին ժամանակներից ... Որ հայ ժողովուրդը պիտի ունենար իր գրականությունը, այդ թելադրում է ասել և նրա տարածված և ներքնապես զարգացած հեթանոսական պաշտամունքը”: Այս տեսակետն են պաշտպանել Հ. Մանանդյանը, Ղ. Ալի-շանը: Վերջինս այս կապակցությամբ գրել է. “ ... հավանիմք թէ որևէ կերպով կար գիր մի, բնիկ կամ օտարի, և մանավանդ նշանագիր”: Հեթանոսական Հայաստանում, անկասկած, գիրն ու գրականությունը կապված է եղել մեհե-նական գրականության հետ: Մեհյանները եղել են հայ ժողո-վըրդի մշակութային կենտրոնները: Չի կարելի կասկածի տակ առնել նաև, որ քրմական դասը ունեցել է “արարո-ղական բովանդակությամբ և այլ տիպի ուղեցույցներ և օրենսգրքեր: Նշանակում է, գոյություն է ունեցել որոշակի այբուբենական համակարգ: Վերջինս եղել է հայկական թե օտար, ասենք, պարթևական, հարցի էությունը չի փոխվում: Հայ հեթանոս քրմերը գրել են հայերեն թե պարթևական նշանագրերով, այսինքն պարթևական նշանագրերը հանդի-սացել են “հանդերձ”, որպեսզի հայ քուրմը իր մտքերը վերածի բառերի, բառերը՝ մտքերի: Ա. Աբրահամյանը իր “Հայոց գիր ու գրչություն” արժեքավոր աշխատության մեջ բազմաթիվ փաստեր է բերում հաստատելու, որ իսկապես հայերը նախամեսրոպյան շրջանում ունեցել են գիր ու գրականություն:

Հարց է առաջանում, եթե իսկապես 4-րդ դարում հայերը ունեցել են գիր ու գրականություն, ինչո՞ւ մի օրինակ, մի նմուշ չի հասել մեզ: Հարցը շատ նուրբ է: Նրանք, ովքեր ժխտում են, չեն ցանկանում ընդունել, որ նախամեսրոպյան ժամանակաշրջանում եղել է հայ գիր ու գրականություն, նրանք աշխատում են փրկել չորրորդ դարի նոր, օտար կրոնի՝ քրիստոնյա քարոզիչների չարագործությունները ընդհանրապես, իսկ մեհենական գիր ու գրականության ոչնչացումը մասնավորապես: Ագատանգեղոսի “Հայոց պատմություն”ում կարդում ենք. “Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմզդի գրչի Դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու իմաստության մեհյանը և ամենից առաջ սկսեցին քանդել, այրել, ավերել”: Սա ոչ մի կասկած չի թողնում, որ նախամեսրոպյան ժամանակաշրջանում հայերը ունեցել են գիր և գրականություն, որը արմատապես ոչնչացվել է Գրիգոր Պարթևի կողմից: “Պետք է նկատի ունենալ նաև,-գրել է Ա. Աբրահամյանը իր վերը նշված աշխատության մեջ,-որ նախամեսրոպյան, այսինքն՝ հեթանոսական հայկական դպրությանը կործանարար հարված հասցրեց քրիստոնեությունը” (էջ 20):

Երրորդ կամ չորրորդ դարերում քրիստոնեություն ընդունած ասորիներն ու հույները չհրաժարվեցին իրենց դարավոր մշակույթից, չկործանեցին իրենց գիր ու գրակա-նությունը այնպես, ինչպես այդ կատարվեց Հայաստանում Գրիգոր Պարթևի կողմից: Ինչո՞ւ: Հենց այս ինչուի տակ շա՛տ բան է թաղված:

Երրորդ դարի վերջին քառորդում Մեծ Հայքը վերածվել էր ասորի և հույն քրիստոնյա աղանդի քարոզիչների ազատ ասպարեզի: Կեսարիայի հույն կրոնակական առաջնորդները ժամանակը ճիշտ ու հասունացած գնահատելով՝ ծնունդով պարթև, կրթությամբ և դաստիարակությամբ հույն Գրիգորիս Պարթևին հատուկ առաջադրանքով ուղարկեցին Մեծ Հայք, անշուշտ ոչ առանց Հռոմի գիտության: Աշխարհակալ պետությունները հին, նոր թե նորագույն ժամանակներում իրենց հարևաններին ձուլում են ոչ միայն մեծությամբ ու զորությամբ, այլ նաև այն համընդհանուր-ընդհանրացնող գաղափարով, որ տարածում են այդ աշխարհակալությունները: Ահա հունահռոմեական կայսրության այս գաղափարներով զինված Գրիգորիս Պարթևը մտավ Մեծ Հայք և հունա-հռոմեական կայսրության առաջադրանքը լի ու լի կատարեց: Քանդեց ու ավերեց հազարավոր տարիների մեհյաններն ու բագինները, կործանեց հայ հեթանո-սական աստվածների արձանները և ոսկին ու թանկարժեք իրերը նվիրեց հույն վանականներին: Իսկ թե ինչ դաժանու-թյամբ էր դատաստան տեսնում հեթանոս հայերի նկամամբ, ակնհայտ է դառնում Ագաթանգեղոսի հետևյալ մեջբերումից. “Այնպես կործանեց, որ դրանից հետո ոչ ոք այդ տեղում չէր կարող որևէ հետք նշմարել՝ ոչ քարի, ոչ փայտի, ոչ ոսկու, ոչ արծաթի, և բնավ չէր երևում, թէ այնտեղ որևէ բան է եղել: Այն տեղում գտնվող քրմությանը ծառայող մարդկանցից շատերը կոտորվեցին, և նրանց ոսկորները անհետ եղան” (15 455), որը նշանակում է, սպանվածների դիակները կիտել են իրար վրա և այրել:

Հակառակ եղբայրության, հավասարության, հեզու-թյան և համբերության քարոզների, Պարթև Գրիգորիսը քրիստոնեության գաղափարախոսությունը տարածում էր անսքող բռնությամբ, խոսում էր կամավորությունից, գործադրում էր հարկադրանքն ու բռնությունը, տարածում էր մահ ու ավերածություն: Այս առթիվ Ագանթանգեղոսը գրում է. “Դարձի եկած զորքերով այնտեղ հասածները, սուրբ Գրիգորը թագավորով հանդերձ, փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծատը ավարի տվին: Այնտեղից այլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը Թիլ ավանում: Երկու մեհյանների գանձերը ավարե-լով՝ Աստծու սուրբ եկեղեցու ծառայությանը նվեր թողեցին տեղերով հանդերձ”: Ահա այն կործանիչ հարվածը, որ քրիս-տոնեությունը հասցրեց Մեծ Հայքի հազարամյա նյութական արժեքների ոչնչացմանը: Բայց կար հայ հեթանոսական հոգևոր գրավոր մեհենական մշակույթը, որի ոչնչացման վրա էլ Գրիգոր Պարթևը կենտրոնացրեց իր ողջ ուշադրու-թյունը: Հայոց լեզուն արհամարհվեց, հեգնական, նվաստացուցիչ վերաբերմունքի արժանացավ հույն և ասորի վանականների կողմից, առաջին հերթին հենց Գրիգոր պարթևի կողմից: Հույն եպիսկոպոսներին հղած մի նամակում վերջինս պահանջում է Կեսարիայից և այլ վայրերից հույն վանականներ, քահանաներ ուղարկել Հայաստան: “Ուրեմն աղաչում ենք ձեզ,-գրում է Գրիգոր Պարթևը հույն եպիսկոպոսներ Եղիազար և Տիմեթեոս եպիսկոպոսների, մեզանից մի խորշեք, այլ ամենայն վստահությամբ փութացեք գալ այդ մարդիկների հետ, որ ուղարկեցինք ձեզ մոտ: Եվ եթե կգաք, Հարքա և Եկեղյաց ամբողջ երկիրը ձեր առջև կդնենք. որ վիճակում և բնակվելու կլինեք՝ այն վիճակը ձերը կլինի, և կժառանգեք նրանք, որ ձեզնից հետո կհաջորդեն”: Թե որքան է եղել հույն և ասորի եկվորների ընդհանուր թիվը հայտնի չէ, բայց հայտնի է, որ Գրիգոր Պարթևը Հունաստանից բերել տվեց կամ հրավիրեց 400 եպիսկոպոսներ, իսկ երեցների և վանականների թվի մասին խոսք չկա, նրանցից շատերը իրենք էին տեղափոխվում Հայաստան, ինչո՞ւ: Այդ հարցին պատասխանելու համար դիմենք քրիստոնյա ասորի Զենոբ լակին՝ Հայաստանը ոչ միայն նյութապես, այլև հոգեպես հոշոտողներից մեկին: Նախ նյութապես: Նա նամակներ էր հղում ասորի թե հույն բարեկամներին, ազգականներին, ծանոթներին հրավիրում Հայաստան կալվածքների տեր դառնալու նպատակով: Ինքը Զենոբ լակը, Գրիգոր Պարթևի հավատարիմ գործակիցը, միասին եկել էին Կեսարիայից: Նա Գրիգորիս Պարթևի անմիջական օգնությամբ տերն ու տիրականն էր դարձել Մեծ Հայքի ամենահարուստ վանքերից մեկի՝ Տարոնի լակա վանքին, որի կալվածքի մասին ինքը Զենոբ լակը թողել է մանրամասն տեղեկու-թյուններ, որոնք մեջ են բերված Րաֆֆու “Սամվել” վեպում: Պարզվում է, որ այս օտարազգի թալանիչ վանականը, որ հաստատվել էր Հայաստան Գրիգորիս Պարթևի հովանա-վորությամբ, մոռացել էր և՛ Աստված և՛ Քրիստոս, տեր էր դարձել 12 ավանների՝ 22,813 հետևակ և ձիավոր զորքով հանդերձ: Բայց Զենոբ լակը առանձին դեպք չէր: Ահա այսպես, Անակի որդի Գրիգորիս Պարթևը կործանում էր Մեծ Հայքը, երկիրը բաժանում օտար՝ հույն և ասորի վանականների միջև: Բայց չորրորդ դարում էլ գտնվեցին հայրենասեր հայ իշխաններ, որոնք դեմ դուրս եկան Գրիգորիս Պարթևի այս ազգակործան քաղաքականության, որ իր խորքով էր հունա-հռոմեական իմպերիայի քաղաքականությունը: Գրիգորիս Պարթևը հալածվեց, դարձավ ճգնավոր, ապաստան գտավ Սեպուհ լեռան այրերում և այնտեղ էլ մեռավ: Մի քանի տարի հետո նրա կողմնակիցները կամ հարազատները նրա աճյունը գտան և տարան թաղեցին Թորդան գյուղում: Թե ինչպես 1675 տարի հետո Գրիգոր Պարթևի աճյունը հայտնաբերվեց Հռոմի սուրբ պապերի աճյունների շարքին, դրա պատասխանը կարող է տալ միայն հրաշագործությունների հայր կաթոլիկ եկեղեցին:

Այժմ ես հարկ եմ համարում քննել մի շատ կարևոր հարց, որ ունի նաև այժմեական նշանակություն: Ի՞նչ կպատահեր ընդհանրապես հայոց լեզվի հետ, եթե հունա-ասորական հոգևոր ջարդը շարունակվեր, ասենք, մի դար ևս, այսինքն մինչև 5-րդ դարի վերջերը: Պատմությունը մեզ համար պահել է մի այդպիսի իրողություն՝ անգլերեն լեզվի ներկա վիճակը: Անգլո-սաքսոն լեզուն, որ մինչև 11-րդ դարը գերմաներենի նման ուներ հոլովական, խոնարհման հնուց ժառանգած մշակված համակարգ, բառակազմական ձևոյթներ՝ նախածանցներ, միջածանցներ և վերջածանցներ, նորմանդացի նվաճողները, երկիրը գրավելուց հետո արհամարհեցին տեղական լեզուն ամբողջությամբ, պետական բոլոր հիմնարկներում, գործածական գրավոր լեզուն դարձավ աղավաղված նորմանդական ֆրանսերենը: 250 տարի շարունակվեց նորմանդական տիրապետությունը Անգլիայում: 250 տարի հետո երբ նախկին անգլո-սաքսոն լեզուն վերակեն-անացավ, արմատապես փոփոխվել էր: 14-րդ դարի անգլիացու համար խորթ ու անհասկանալի էր դարձել 9-ից 10-րդ դարերի իր անգլո-սաքսոնական լեզուն:

Գրեթե այս նույն վիճակն էր ստեղծվել Հայաստանում չորրորդ դարում: Կործանվել էր մեր հին կրոնը, ոչնչացվել եղած մեհենական գիրն ու գրականությունը:Ասպարեզը մնացել էր հույն և ասորի վանականներին և աբեղաներին: Արդյո՞ք այսպիսի պայմաններում մենք հայերս Գրիգորիս Պարթևի, ասորի Զենոբ լակի և հազարավոր հույն և ասորի վանականների, երեցների, քահանաների ամենօրյա հսկո-ղության և հոգեբանական ճնշման տակ չէինք կորցնի մեր ինքնության դրոշմը՝ մեր լեզուն, եթե մի դար ևս շարունակվեր օտարալեզու ուսուցումը Հայաստանում: Ինչքա՜ն չարագույժ է հնչում, երբ ամեն օր դասը սկսելուց առաջ հույն կամ ասորի վանական վարդապետները հայ երեխաներին օտար լեզվով կրկնել էին տալիս՝ “Մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը”: 16 դար հետո երբ Մեծ Հայքի կաղնուց մնացել էր մի ճյուղ միայն, մեծապետական ռուս շովինիստ-կոմունիստները ժողովուրդների բարեկամության կեղծ քողի տակ տանում էին նույն քաղաքականությունը, ձուլել տեղական ժողովրդներին, վերացնել նրանց լեզուն: Եվ ինչպես 4-րդ դարում հույն-ասորական դպրոցների հայ աշակերությունը խոսում ու գրում էր հունարեն կամ ասորերեն, օտարանում իր ծնող ժողովրդից, այդ նույնը տեղի էր ունենում անցյալ դարի 60-70-ական թվականներին մեր աչքի առաջ Հայաստանում: Հայ ծնողը այնքան էր հեռացել ինքն իրենից, իր ազգությունից, որ հրաժարվում, բողոքում, պայքարում էր իր երեխային հայկական դպրոց տալու դեմ, ասելով՝ “Ոչ ոք իրավունք չունի մեզ ստիպելու, որ մեր երեխան հայկական կրթություն ստանա, մեզ պետք չէ, հասկացեք” կամ “Հայկական դպրոցն ավազականոց է, երեխայիս թուրքի դպրոց կտամ, ձեր դպրոցը չեմ տա”: Ծնունդով հայ, բայց ռուսացած ծնողների դպրոցական երեխաների թիվը 1988-90-ականներին, ըստ Ռ. Իշխանյանի, հասնում էր 80,000-ի Հայաստանի անկախությունից հետո այս 80,000 դպրոցական երեխաների ծնողները ճամպրուկները կապեցին և վայրէջք կատարեցին Ռուսաստանի այս կամ այն քաղաքը, մնացին հայերեն կրթություն ստացողները:

Մենք կարծում ենք նույն վիճակն էր 4-րդ դարի Մեծ Հայքում: Թե որքա՞ն էր հույն և ասորի վանական դպրոցների և աշակերտության քանակը, մենք չգիտենք, բայց մի բան պարզ է, ինչպես մեր օրերում, այնպես էլ 4-րդ դարում փոխվում էր հունարեն կրթություն ստացած աշակերտի, երիտասարդի, ուսումնական մարդկանց լեզվամտածողու-թյունը: Այս դեպքում է, իսկապես որ լեզուն ձեռք է բերում քաղաքական պայքարի զենքի իմաստ: Որևէ լեզվի ուղղագրության բարեփոխումը չի կարող ձեռք բերել քաղաքական իմաստ, որովհետև դա չի կատարվում օտարի բռնության տակ, չի փոխում տվյալ ժողովրդի լեզվամտածողությունը, քերականական, շարահյուսական համակարգը: Այսպիսին էր 1922 թ. հոկտեմբերի 4-ի անհաջող, ծայրահեղություններով աչքի ընկնող նոր ուղղագրությունը, որ 1940 թ. բարեփոխվեց, բարելավվեց և մինչև օրս շատ լավ գործածվում է հայ ժողովրդի կողմից, մեր պետության կողմից և ոչ մի կարիք չկա կրկին վերադառնալ դեպի հինը: Հայ ժողովրդի լեզվամտածողությունը չի փոխվել, ընդհա-կառակը նոր ուղղագրության պայմաններում բառակազ-մությունը դարձել է ավելի ճկուն, արտասանությունը ավելի մոտ մեսրոպյան հնչյունական համակարգին, վերջինս ներկայիս Հայաստանում ավելի ու ավելի է տարածվում: Իսկ ի՞նչ են մտածում մեսրոպյան համակարգված, միասնական հնչյունական համակարգի վերականգման մասին մեր արևմտահայ եղբայրները: Միասնությունը լինում է ոչ միայն գրաբարյան ուղղագրությամբ, այլև հնչյունական համակարգով: Այս մասին պետք է մտածել և ինչքան վաղ, այնքան լավ:

1922 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի ՈՒՂՂԱՐԱԿԱՆ ԴԵԿՐԵՏԸ ԵՎ ԳՐԵՐԻ ԼԱՏԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ

Սենեկ Գյուլբուդաղյանը իր “Հայերենի ուղղագրության պատմություն” արժեքավոր գրքի “Երկու խոսք”ից անմիջապես հետո որպես նախաբան մեջ է բերել Ղ. Աղայանի հետևյալ ցանկությունը: “Մեզ հարկավոր է մի պատմական բարեխիղճ ուսումնասիրություն, սկսած Ե դարից մինչև մեր օրերը”: Արդարև, պետք է ասել, որ Ս. Գյուլբուդաղյանը եղավ այն բարեխիղճ լեզվաբան գիտնականը, որին հաջողվել է մեծ գրողի ցանկությունը լի ու լի կատարել: Հեղինակը 5-ից մինչև 20-րդ դարը վիթխարի քանակության փաստերի ուսումնասիրությամբ, անաչառ քննադատու-թյամբ, հեռու կանխակալ կաղապար-գաղափար բարդույ-թից, զերծ մնալով նյութի նախորդ և հետագա ուսումնա-սիրողների բացասական՝ գիտնականի համար անհարիր զգացմունքներից, որոնք հաճախ ավելի վնաս են բերում քան օգուտ: Հեղինակին հաջողվել է մասնագետի սեղանին դնել հայոց լեզվի ուղղագրության սպառիչ պատմությունը, որը լույս է տեսել 1973 թ. Երևանում:

1999 թ. Լոս Անջելեսում լույս տեսավ մի երկրորդ ուսումնասիրություն նվիրված նույն թեմային Լ. Խաչերյանի հեղինակությամբ՝ “Հայոց համազգային մաշտոցյան համակարգված միասնական և միակերպ ուղղագրության պատմությունը” երկարաշունչ վերնագրով աշխատությունը, որը բաղկացած է 400 էջից, և նույնպես ընդգրկում է 15 դարերի ընթացքում մեր լեզվի զարգացման բոլոր փուլերը: Լինելով նույն թեմային նվիրված աշխատություն, հաճախ նույն հարցը քննված ու մեկնաբանված է տարբեր տեսանկյուններից և տրված է տարբեր գնահատական: Հեղինակը այս աշխատութության ուղղությամբ աշխատանքները սկսել է դեռևս 1962 թ., հրատարակել է առաջին գիրքը, ապա հետագայում այն ամբողջական տեսքի է բերել Լոս Անջելեսում:

Նախ քննենք հետևյալ հարցը, թե ո՞ր լեզուների պարագային է առաջանում ուղղագրական բարեփոխման հարցը: Փաստերը ցույց են տալիս, որ ուղղագրական փոփոխման հարց է առաջանում այն լեզուների դեպքում, երբ պատմականորեն այդ լեզուների բառերի արտասանության և գրության մեջ շեղումներ, խոտորումներ են տեղի ունեցել: Երբ այս տարբերությունները ավելի են խորանում, հարկ է զգացվում ուղղագրական բարեփոխության, սխալագրությունները կասեցնելու, հակառակ դեպքում անհրաժեշտու-թյուն է զգացվում ուղղագրական բառարանների օգնու-թյան: Ուղղագրական բառարանների կարիք չունեն այն լեզուների ժողովուրդները, որոնց արտասանությունը և գրությունը համընկնում են, օրինակ՝ իտալացիները, իսպանացիները, պորտուգալացիները, որոշ իմաստով ֆիններն ու վրացիները: Մենք հայերս 12-րդ դարում արդեն ունեինք ուղղագրական բառարան Արիստակես գրիչի կազմությամբ, որովհետև, ինչպես ինքը բառարան կազմողն է ասում, սխալագրություններն ու խոտորագրությունները հասել էին ահավոր չափերի, անհրաժեշտ էր կասեցնել:

Բացի անհատական սխալագրություններից, միջնադարում արդեն որոշ ձայնավորներ և բաղաձայներ փոխարինում էին մեկը մյուսին, օրինակ՝ ու-ին փոխարինում էր ւ կամ վ, է-ին՝ ե-ն, կամ հակառակը, օ-ին՝ ո-ն կամ հակառակը և այլն: Այսպես շարունակվեց մինչև 19-րդ դարի կեսերը: Արևմտահայերի ուղղագրական փոփոխման փորձը դարձավ փորձանք հեղինակների համար, իսկ արևելահայերի համար աստիճանաբար ավելի ու ավելի զարգացավ ու ընդարձակվեց: 1880-ական թվականներին Ղ. Աղայանը համատարած կերպով ու-ն փոխարինեց ւ-ով: Թեև Ղ. Աղայանի այս “շեղումը” վիճահարույց չդարձավ, լավ ընդունելություն գտավ, բայց արևմտահայ և հատկապես Մխիթարյանները ինչպես միշտ չընդունեցին, համարելով այն ավանդական ուղղագրության դեմ ուղղված ոտնձգություն, օրինակ, եթե հյունագիրները գրում էին նւեր, դրւագ, ավանդապահները բողոքում էին:

Այս ընթացքում Ստ. Մալխասյանը առաջ քաշեց վեվագրությունը: Մխիթարյանները ընդվզեցին: Բավական չէ՞ր հյունագրությունը, հիմա էլ վեվագրություն:

1910 թ. “Արոր” միամսյա հանդեսը իր առաջին համարի խմբագրականում հետևյալը գրեց. “Արոր”ի խմբագրությունը ի նկատի ունենալով այն խառնաշփոթ դրությունը, որ տիրում է ներկայիս վ հնչյունի գրության եղանակի մեջ՝ երկար խորհրդակցությունից հետո որոշեց ամեն տեղ, որ լսվում է վ հնչյուն, գրել վ, այսինքն գրել վարդ, վնաս, նավ, թիվ, Ավետիս, հիվանդ, յավելված, Բագվա և այլն: Միայն եվ հնչյունի համար սովորական (ոչ գլխագիր) գիրը գործածելիս գրել և, այսինքն գրել և, դև, երևել, բայց Եվրօպա, Եվա, եվ: Ներկա համարում զետեղված (“Մի հնչյունին մի գիր”) բացատրված են մեր ուղղագրության գիտական, գործնական հիմունքները: Խմբագրությունը որոշեց “Արոր”ում զետեղել նաև ավանդական գրությամբ հոդվածներ”:

Այսպիսով հյունագրության դեմ պայքարին ավելացավ “վեվագրությունը”: Ուղղագրական այս փոփոխությունների դեմ պայքարի դրոշ բարձրացրին հատկապես Մխիթարյանները իսկ վերջիններիս մեջ առաջին տեղը գրավեց Վիեննայի վանական Գաբրիել Մենևիշյանը: 1910 թ. Վիեննայի Մխիթարյան տպարանից լույս աշխարհ եկավ . Մենևիշյանի “Հայերէն լեզուի ուղղագրութեան խնդիրը” գրքույքը:

Աշխարհի զարդն հանդիսացող մարդուն վերագրվող դրական շատ հատկանիշներ կան, բայց համեստությունը այդ բոլորի պսակն է: Համեստ մարդը առավել ևս գիտնական մասնագետը երբեք չի պարծենում, չի գոռոզանում իր ձեռք բերած կամ ձեռք բերվելիք հաջողություններով, չի գե-րագնահատում իր ընդունակություններն ու հնարավորու-թյունները, հարգում է իր նման գիտնականին, հարգանքով է վերաբերվում իր համագործակիցների առաջարկներին: Այսպիսի բարեմասնություններից զուրկ է Մխիթարյանցի վանական . Մենևիշյանը: Առաջին անգամ երբ սկսեցի կարդալ, ցավ զգացի, որ հայոց լեզվի մասնագետը, այն էլ վանական, կարող է իր գործընկերոջ աշխատանքը բնորոշել հետևյալ մակդիր-բնորոշումներով՝ “ուղղագրական վանդալիզմ”, “յիմարական հայերէն”, “նողկանք ու գարշանք” “այլանդակ ու ապիկար ուղղագրութիւն” և համեմատության մեջ դնելով Սուլթան Համիդի կոտորածները վեվագրության հետ գրում է. “Թշնամու չրածը մենք մեր ձեռքով պիտի կատարենք եղեր”: Ավանդական ուղղագրության բարելավման առնչությամբ եթե մի փոքր առաջարկություն էր առվում, արժանանում էր անհասկանալի զայրույթի, իսկ պահպանողականները անիծում էին առաջարկողին մեր գեղեցիկ լեզուն փչացնելու մեջ՝ մոռանալով, որ լեզվի առաջին և ամենակարևոր պաշտոնը մարդու մտքերը արտահայ-տելու միջոց է: Բանն այն է, որ մասնագետը ցանկացել էր բարելավել մեր ուղղագրությունը, այնպես ինչպես Ղ. Աղայանը, Ստ. Մալխասյանը: Վերջինս իր առաջարկությամբ չի փոխել որևէ հնչյուն, տառ, պարզապես առաջարկել է տառերի փոփոխություն, օրինակ՝ եթե համատարած կերպով ւ-ն և ու-ն՝ բառամիջում արտասանվում են վ, կա՞ պատճառ, որ մենք գրենք թուել, գրուել, աւազ, աւագ, համար-ուում, հաշուում բառերը, չգրենք թվել, գրվել, ավագ, ավազ, համարվում, հաշվում: Կա՞ մի հիմնավոր պատճառ, որ ես չգրեմ վրա, մնա, այլ գրեմ վրայ, մնայ, չգրեմ գրություն, այլ գրեմ գրութիւն: Ի հարկե գրաբարյան պաշտպանները աղմուկ բարձրացնելով, թե՝ դա սրբապղծություն է մաշտոցյան ուղղագրության դեմ, մոռանալով՝ որ մեր գործածած լեզուն ոչ թե գրաբարն է այլ աշխարհաբարը, որ նոր լեզու է և ունի իր արտասանական և հետևաբար ուղղագրական կանոնները: . Մենևիշյանին և նրա համագործակիցներին քաջ հայտնի է, որ 5-րդ դարում է-ի փոխարեն գրել են ե, “ես եի” օ-ն աւ, ինչպես աւձ, աւր, այս մասին չեն հիշում, որովհետև այդ փոփոխությունները կատարվել են յոթ-ութ դար առաջ և դարձել ավանդական:

Իմ ձեռքի տակ կա մի հին երգարան. հավանաբար լույս տեսած անցյալ դարի սկզբին: Այդ երգարանի կազմողները ընդարձակ ծանոթագրությունների, բանաստեղծների և գրողների կենսագրականների մեջ հետևողականորեն բառամիջի ու-ն արտահայտել են բացառապես ւ տառով, այսինքն՝հրաժարվել են ու տառից, հետևել են Աղայանի հյունագրության: Օրինակները բերել ենք Ղ. Ալիշանի կենսագրությունից. ահա դրանք. տւած, կուղեւորւէր, ձեռնադրւէր, կարգւէր, հիմնւած, հրաշակերտւած, գնահատւեցան, գրւած, նւիրւած, փոխւած: Ղ. Ալիշանի կենսագրականի մեջ օգտագործված է ոչ թե եւ ձևը, այլ և՝ միացյալ շաղկապի ուղղագրությունը: Այսօր սփյուռքում և-ը դիտելով որպես խորհրդային ժամանակաշրջանի արդյունք հրաժարվում են և ձևից, գործածելով երկտառանի ձևը և որպես տառ և որպես շաղկապ: Մալխասյանը նույպես առաջարկում է եւ կամ եվ տառակապակցության փոխարեն օգտագործել և միացյալ ձևը: Մի անգամ էլ հիշեցնենք, որ և-ը կիրառության մեջ է եղել դեռևս հինգերորդ դարում, այնպես որ անիմաստ է հրաժարվել այդ տառի գործածությունից մեր օրերում:

Անարդյունք անցավ Ստ. Մալխասյանի և . Մենևիշյանի միջև գրավոր պայքարը վեվագրության շուրջ, վերջինս տարածում չունեցավ, սահմանափակվեց “Արոր”ի էջերով, իսկ հյունագրությունը ավելի ու ավելի տարածվեց մինչ սովետական կարգերի հաստատումը Հայաստանում: 1913 թ. հայերեն գրերի գյուտի և տպագրության հսմազգային մեծ հոբելյանի օրերին Մ. Աբեղյանի կարդացած “Մեր ուղղագրության մասին” երկարաշունչ զեկուցումը պարզապես մնաց անարձագանք: Հոբելյանական հանձնաժողովը պատ-շաճ ուշադրություն չցուցաբերեց, առհասարակ հարցը լավ պատրասված չէր, և զեկուցումից հետո նույնիսկ մտքերի փոխանակություն տեղի չունեցավ, որովհետև առհասարակ հոբելյանական հանդեսին ներկա գտնվողները դեմ են եղել հայերեն ուղղագրության մեջ փոփոխություններ մտցնելուն: Հոբելյանական հանձնաժողովի մասնակիցները վերադառնում են իրենց տեղերը: Հայոց լեզվի ուղղագրու-թյանը նվիրված համահավաք նիստը անարդյունք վերջացավ: Շարունակվեց իշխող մնալ հին ուղղագրությունը: Վրա հասավ Համաշխարհային առաջին պատերազմը և ամեն ինչ թաղվեց ու մոռացվեց նրա հայակուլ բոցերի մեջ՝ մինչև սովետական կարգերի հաստատումը Հայաստանում: Այստեղ տեղին ու անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն ինչ անտեսեց Դաշնակցական կառավարությունը, հայոց լեզուն պետական լեզու հայտարարելը, այդ կատարեց Սովետական Հայաստանի հեղկոմը: 1919 թ. Արտաշես Աբեղյանը, Մանուկ Աբեղյանի հորեղբայրը, Փարիզում հրատարակվող “Յառաջ” թերթում հրատարակած իր հոդվածում պահանջում էր Հայաստանի կառավարությունից անմիջապես հայոց լեզուն հայտարարել պետական լեզու: Այդ ուղղությամբ ոչ մի արձագանք չեղավ:

Մի բան պարզ էր, որ եթե չստեղծվեին սովետական կարգեր Հայաստանում, հայոց լեզվի ուղղագրության մեջ “աբեղյանական” ծայրահեղական ռեֆորմը տեղի չէր ունենա: Այդ ծայրահեղական ուղղագրության իրականացմանը նպաստեց նաև “մեծ հեղաշրջումների” ժամանակաշրջանը: Այդ այն ժամանակներն էին, երբ Ռուսաստանում մերժում էին Պուշկինին, իսկ Հայաստանում Մեսրոպ Մաշտոցին համարում էին տիրացու, որի ուղղագրությունը անհարիր էր պրոլետարական ժամանակներին: Այս ծայրահեղութուն-ները մուտք էին գործում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում դեռևս 19-րդ դարի 90-ական թվականներից: Ուղղագրության բարեփոխման հարցը դուրս չմնաց ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Հայաստանի օրակարգից:

Այս հարցի շուրջ ես ցանկանում եմ մի պարզաբանում մտցնել, որ կարծում եմ կհետաքրքրի իմ ընթերցողներին: Ներկայիս նոր ուղղագրության քննադատները միաբերան կրկնում են, որ աբեղյանական ուղղագրության դեկրետավորումը, հրահանգավորումը Մոսկվայից էր, որովհետև Մոսկվայի նոր տերերը ձգտում էին կիրիլացնել, լատինացնել սովետական ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի այբուբենը, միասնականացնել և ոչնչացնել բոլոր ազգերի լեզուները: Բայց կա՞ որևէ փաստ, ապացույց: Փաստը, ապացույցը Ռաֆայել Իշխանյանի՝ “Մեր ուղղագրական հիմնահարցը” հոդվածն է: Այդ հոդվածի մեջ Ռ. Իշխանյանը գրում է. “Ըստ վկայությունների, նոր ուղղագրության նախագիծը քվեարկության է դրվել լուսժողկոմատի շտապ հավաքված մի նեղ ժողովում, որի մասնակիցների մեծ մասը ոչ գրող, ոչ էլ բանասերներ են եղել: Նախագծի օգտին մեկ ձայն ավել է տրվել, որից հետո այն ներյայացվել է ժողկոմ-խորհի հաստատմանը”:

Այժմ տեսնենք ինչ է ասում Ս. Գյուլբուդաղյանը: Վերջինս երկար տարիներ օգտվել է Հայաստանի պետական արխիվից հատուկ թույլտվությամբ: Եթե սովետական ժամանակաշրջանում Ազգային (նախկին Միասնիկյանի անվան) գրադարանի հատուկ բաժնից օգտվելու համար անհրաժեշտ էր աշխատանքի վայրի գաղտնի բաժնից հատուկ թույլտվություն, ապա պետական արխիվից օգտվելու պահանջները շատ ավելի խիստ էին: Ինձ մի անգամ է հարկ եղել մտնել այդ հիմնարկը, այն էլ պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի տեղակալի գրավոր երաշխավորությամբ: Եվ զարմանալին այն էր, որ աշխատակիցը թղթապանակը բերեց, բացեց համապատասխան փաստաթուղթը, նստեց կողքիս մինչև ես վերջացրի իմ գործը: Ես չգիտեմ, նրանք, ովքեր գրում են 1922 թ. մարտի 4-ի դեկրետի և նրան նախորդող փաստաթղթերի մասին, անձնապես կարդացե՞լ են, ծանո՞թ են արխիվային նյութերին: Այդ տարիներին, այն է, 1970-ական թվականներին արխիվային նյութերին մուտք է ունեցել միայն Երևանի համալասարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ և կուսքարտուղար Սենեկ Գյուլբուդաղյանը: Թե Ռ. Իշխանյանը ի՞նչ աղբյուրից է քաղել այդ տեղեկությունը չենք կարող ասել, ինքն էլ այդ մասին ոչ մի հղում չի կատարում: Մենք չենք կասկածում, որ Ռ. Իշխանյանը ծանոթ է եղել Ս. յուլբուդաղյանի գրքին, որովհետև այդ տարիներին նա համալսարանում պաշտոնավարում էր որպես հայոց լեզվի դասախոս:

1921 թվականի հունվարին Հաաստանի լուսժողկոմ Աշոտ Հովաննիսյանի հրավերով Մ. Աբեղյանը կրկին զեկուցում է կարդում ուղղագրության վերաբերյալ, որը հավանության է արժանանում և կոմիսարիատը բազմացնելով ուղարկում է հայ մշակների հասցեներով, բայց տեղերից ոչ մի արձագանք չի լսվում, որովհետև այդ տեքստի մեջ հստակորեն ասված էր՝ “Մեր օրերում այդ խնդիրը քննության չի դրվում սկզբունքի տեսակետից: Ռեֆորմի խնդիրը կարոտ է միայն տեխնիկական մշակման միայն: Հարցը այդ վիճակում մնում է մինչև 1922 թվականի սկզբներին, երբ լուսժողկոմի աթոռը գրավեց համաշխարհային հեղափոխությունների տենդով վարակված Պողոս մակինցյանը:

Պողոս Մակինցյանը ավարտել էր Մոսկվայի հայկական ճեմարանը 1906 թ., իսկ 1913 թ.՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Այդ նույն տարին Էջմիածինը նրան հրավիում է որպես գրականության պատմության դասախոս: Մակինցյանը 1921 թ. Մոսկվայից տեղափոխվում է Սովետական Հայաստան և սեպտեմբերին ստանձնում է լուսժողկոմի պաշտոնը: Նա դեռևս նախա-սովետական տարիներին մոտիկ ծանոթության մեջ է եղել Թիֆլիսում հրատարակվող “Ընկեր” շաբաթաթերթի խմբագիր, հայոց ուղղագրության նկատմամբ արմատական դիրքորոշում ունեցող Սեդրակ Թառայանի հետ: 1922 թ. սկզբներին Պ. Մակինցյանը կազմում է մի նոր հանձնաժողով, որի կազմում լինում է նաև Ստ. Մալխասյանցը: Հանձնաժողովի նիստում Աբեղյանը նկատի ունենալով մասնագետների քննադատությունը, առաջարկում է երկու աստիճանով անցկացնել բարեփոխումը:Հանձնաժողովը իր կարծիքը ներկայացնում է լուսժողկոմին, սակայն վերջինս փոխանակ դա՛ ներկայացնելու ժողկոմխորհի հաստատության, ներկայացնում է Աբեղյանի հիշյալ զեկուցման մեջ արված բոլոր առաջարկները, որը և հաստատվում է 1922 թ. մարտի 4-ին (ընդգծումը մերն է)1:

Նշանակում է կատարվել էր կեղծիք մի մարդու կողմից, որ վարակվել էր խորհրդային առաջին տարիների համաշխարհային հեղափոխության տենդով: Ինչու այդպես տենդագին, հապշտապ Մակինցյանը կատարեց այդ գործը, գործ, որ մերժվեց, արհամարհվեց բոլորի կողմից, ինքն էլ երկու տարի հետո զղջաց իր արածի համար, քանզի չհասավ իր գլխավոր նպատակին՝ հայոց մեսրոպյան այբուբենը փոխարինել լատիներեն տառերով:

Մեսրոպյան այբբենական համակարգից հրաժարումը և ապա լատինացումը հայկական երևույթ չէր, դա ռուսական երևույթ էր, որ կրկին մեջտեղ հանեց “Ընկեր” շաբաթաթերթի խմբագիր Սեդրակ Թառայանը 20-րդ դարի առաջին տասնամյակում:

18-րդ դարի առաջին քառորդում Պետրոս Մեծի գահակալության տարիներին Արևմուտքը Ռուսաստանի համար դարձավ բարեփոխումների օրինակ կյանքի բոլոր բնագա-վառներում: Այդ քաղաքականությունից դուրս չմնաց Կիրիլյան այբուբենը և նրա ուղղագրությունը: Այդ տարինե-րին ռուս մանկավարժներից Տրեդյակովսկին կատարելով Պետրոս Մեծի կամքը կիրիլյան տառերի փոխարեն սկսեց գործածել լատինական տառերը, այսինքն հրաժարվեց սեփականից՝ ընդունելով լատիներենը, որ ըստ հեղինակի ավելի հաջողակ էր, քան Կիրիլյանը: Նրա դեմ դուրս եկավ ռուս մանկավարժ, գիտնական Մ. Լոմոնոսովը: Տրեդյակովսկին և իր համախոհները առաջարկում էին նաև հրաժարվել կիրիլյան այբուբենի 13 տառերից (], m, g, s, b, q, p, ., ;, w, i, o, q): Ստեղծվել էր արտակարգ վիճակ: Ռուսաստանում դպրոցները բաժանվել էին երկու մասի, մի մասում աշակերտները սովորում էին Տրեդյակովսկու բարե-փոխված, մյուսում Լոմոնոսովի ավանդական այբուբենով: 1871 թվականին ռուս մի այլ մանկավարժ, Զասլատկոն կրկին առաջ քաշեց Կիրիլյան այբուբենը արմատապես փոխելու լատինականի այբուբենով: Բայց 120 տարիների վեճ ու վիաբանություններից հետո 1862 թվականին երբ լույս տեսավ ռուսերեն “Սեղանի բառարանը” բարեփոխությունները սահմանափակվել էին մի քանի փոփոխություններով: 1917 թվականին կատարվեց երկրորդ բարեփոխությունը և դրանով ավարտվեց երկու դար տևող ռուսական լեզվի այբբենական բարեփոխումը:

Ահա 170 տարի անց փիլիսոփայության դոկտոր Սեդրակ Թառայանը ծանոթանալով ռուսաց լեզվի կիրիլյան այբբենական համակարգի շուրջ այս բանավեճերերին, որի հիմնական նպատակն էր, ինչպես վերը ասվեց, կիրիլյան այբուբենը փոխարինել լատիներենով: Ս. Թառայանը, առանց հարցը խորապես ուսումնասիրելու, հայոց և ռուսաց լեզուների այբուբենների տարբերությունները քննելու, սկսում է մի հակաարշավ հայոց լեզվի թե՛ հին և թե՛ նոր ուղղագրության դեմ՝ հաշվի չառնելով ոչ մի պատմակա-նություն, ոչ մի ավանդություն: Բանն այնտեղ է հասնում, որ Ս. Թառայանը հարձակվում է մեսրոպյան այբուբենի վրա առաջարկելով՝ փոխել հայերենի ուղղագրությունը ըստ արտասանության:

Հայոց լեզվի նկատմամբ ընդհանրապես, իսկ այբուբենական համակարգի նկատմամբ մասնավորապես Ս. Թառայանի մերժողական դիրքորոշումը նրան հասցրեց հայերեն այբուբենի արմատական փոփոխության գաղափարին, լատինացման գաղափարին: Ռուսաստանում ստեղծված հեղափոխական մթնոլորտը իր ազդեցությունը ունեցավ նաև մշակույթի բոլոր բնագավառների վրա, այդ թվում նաև լեզվի և ուղղագրության վրա: Այս մերժման, ժխտողական դիրքորոշումը հատուկ է եղել բոլոր արմատական հեղա-շրջումների ժամանակ: Ամեն մի հասակարգ, թեկուզ բռնակալ, իր մեջ ունի ավանդական դրական կողմեր: Այն, ինչ որ արմատապես ոչնչացվեց Հայաստանում քրիստոնեական առաջին հեղափոխության ժամանակ, բնորոշ է եղել բոլոր հեղաշրջումներին՝ֆրանսիական և ռուսական: Այս թվականների քաղաքական հեղափոխականացած մթնոլորտը իր խոր ազդեցությունն է թողնում Ս. Թառայանի ծայրահեղորեն վնասաբեր գործելակերպի վրա: Մ. Մակինցյանը, որ մոտիկ հարաբերության մեջ է եղել Ս. Թառայանի հետ, մեծապես ազդվել է նրա ծայրահեղական գաղափարներից: Այդ թվականներին Ս. Թառայանը գրում էր. “Եվրոպական բոլոր ազգերը ընդունել են լատինական շրիֆտ, նույնիսկ լեհերը...” Ապագայում (մի Քանի տարուց հետո) “Ընկերը բօլօրօվին կթօղնի մեսրոպեան ալֆավիտը՝ հետզհետե փոխարինելով նրան շատ ավելի գեղեցիկ լատինական շրիֆտով”: Այսօր երբ կարդում ենք Պողոս Մակինցյանի 1924 թվականին գրած “Սահակ Մեսրոպյան անկյունավոր, տգեղ և աչքերի համար վնասակար այբուբենը...”, ակամա մտորում ես, թե ինչքան նմանություն ու հարազատություն կա գաղափարապես այս երկվորյակների միջև: Ս. Թառայանի հախուռն ու անճիշտ դատողությաունները նրան հասցնում են անհեթեթության: Նա այն միտքն է արտահայտում, թե ով լատինական տառերը գիտի նշանակում է նա կարող է ևրոպական բոլոր լեզուները կարդալ ու հասկանալ: Եվ վերջապես նա հանգում է իր երազած գաղափարի իրականացմանը, այն է՝ կովկասյան ժողովուրդների համար ստեղծել ընդհանուր լատինատառ այբուբեն: Այն հանգամանքը, որ այս նույն թեմայով Պողոս Մակինցյանը Մոսկվայում ելույթ է ունեցել 1919 թվականին, մեզ շատ բան է հուշում, հուշում է նաև այն, թե ինչու Պողոս Մակինցյանը 1922 թվականի մարտի 4-ին ժողկոմխորհ է ներկայացրել ոչ թե հանձնաժողովի կատարած դիտողություններով տարբերակը, այլ Մ. աբեղյանի առաջարկները: Մենք գիտենք, որ Անդրկովկասի ժողովուրդների համար լատինական այբուբենը անուշադրության մատնվեց, իսկ Պ. Մակինցյանի տարբերակը հայ մտավորականությունը երբեք չէր ընդունի: Հինգ տարի հետո Պ. Մակինցյանը հիասթափված, որ իր նպատակին չհասավ, որ հայոց այբուբենի լատինականացումը չիրագործվեց, իր ողջ զայրույթը թափում է Մ. Աբեղյանի գլխին որպես քավության նոխազի, չհիշելով որ մեղքի մեծ մասը ընկնում է իր ուսերին, քանզի շատ հավանական է, որ իր նշանակած հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ է եղել ուղղագրական ծայրահեղ փոփոխություններին: Բայց նա հույսը չի կտրոմ: “Զարիա Վոստոկ1”ի, ապա “Մարտակոչ2”ի մեջ հրատարակված հոդվածում նա գրում է. “Մեր տոնը ամենևին մթագնած չենք լինի խոստովանելով պայմանական անհաջողությունը ուղղագրության ռեֆորմի գործում...”: Պ. Մակինցյանը ինչո՞ւ է անհաջողությունը պայմանական համարում, ապագայի ի՞նչ հեռազգացողության վրա հիմնված նա “անհաջողությունը ժամանակավոր” է դիտոմ:

Վերջերս Լոս Անջելեսի “Նոր Հաաստան1” օրաթերթում լույս տեսավ մի ուշագրավ հոդված Հարություն Պզտիկյանի հեղինակությամբ: Հիշեցնենք, որ սովետական կարգերի հաստատումով Ադրբեջանի կառավարությունը 1929 թ. դեկրետով հրաժարվեց արաբական այբուբենից և որդեգրեց լատինատառ այբուբենը: Տասը տարի անց, 1939 թ. դարձյալ դեկրետով լատինականը փոխարինվեց կիրիլյանականով, որը գործածության մեջ մնաց մինչև 1991 թ., երբ Ադրբեջանը անկախություն հայտարարեց: Շուտով Ադրբեջանի քաղաքների փողոցներում կարելի էր տեսնել արաբական, լատինական և ռուսական գովազդներ, հայտարարություններ: Բայց գործնականում շարունակվեց ռուսական գրերի գործածությունը մինչև 2001 թ., երբ պետական դեկրետով և, անշուշտ թուրքական կառավարության խորհրդով և խրախուսանքով որդեգրվեց լատինական տառերի համակարգը երկրորդ անգամ: Ըստ Հ. Պզտիկյանի հին ճորտությունը փոխարինվեց մի նոր ճորտությամբ:

Հ. Պզտիկյանը այդ նույն “Կեանքի խոհեր” հոդվածի վերնագրից անմիջապես հետո սևով սպիտակի վրա ստեղծագործել է մի “խորիմաստ” նախաբան՝ “ազերիներեն ետք ռուսերենն ալ... Ե՞րբ կարգը հայուն պիտի գա”: Եթե բացելու լինենք փակագծերը, հետևյալ անսպասելի պատկերը կստանանք: Ազերիները հրաժարվել են ռուսական նշանագրերից, ռուսները ուշ կամ կանուխ հետևելու են ազերիներին (չ՞է որ 18-րդ դարում փորձը ունեն) մտնելու են ևրոպական ընտանիքի գրավիչ ծոցը, հետևաբար մենք հայերս էլ պիտի պատրաստ լինենք, հետ չմնալու ահ ու վախից, զուռնա դհոլով մտնենք ևրոպացիների շարքը: Որպեսզի աղավաղումներից և “չարամիտ” մեկնաբանությունների վերագրումներից հեռու մնանք, ես բերում եմ Հ. Պզտիկյանի հոդվածի այդ հատվածը ամբողջությամբ:

“Անցած տարի ազերիները ( ինքը գրում է մեծատառով անգլերենի ազդեցությամբ) առավոտ մը արթնացան ու զարմանքով տեսան, որ ռուսերենը փոխարինված էր լատիներեն տառերով, վերջնականապես մնաք բարով ըսելով ռուսերեն այբուբենին, որ շուրջ 75 տարի սորված ու սորվեցուցած էին իրենց կրթական հաստատություններուն մեջ: Այսօր Ադրպեյճան համայնական լատինատառ դարձած է, և ոչ ոք կխոսի անհաղթահարելի դժվարությունների մասին... արդյո՞ք ավելի տաղանդավոր և օժտված են քան հայերը: Կը կասկածիմ: Պարզապես 75 տարիներու ընթացքին դարձած ենք Ռուսաստանի ճորտերը”:

Հ. Պզտիկյանը Ադրբեջանում կատարված այբբենական փոփոխությունը դրական քայլ է համարում, որովհետև աշխարհի բոլոր ազգերը ուշ կամ կանուխ պիտի միանան, ունենան մեկ այբուբեն, հավանաբար մեկ լեզու, իսկ այս անգամ ճորտությունը կատարյալ կլինի: Բայց մխիթարյան ներկայացուցիչը չի բավարարվում մեսրոպյան այբուբենական համակարգի լատինականացումով, նա ավելի հեռուն է գնում ... “...անշուշտ կամաց-կամաց անկախությունը և նոր եկող սերունդը պիտի համաշխարհանանան, մտցնեն ամերիկյանն ու ֆրանսականը, անգլիականն ու իտալականը իրենց իմացական շարժումներու մեջ...”: Այդ “իմացական շարժումներուն” տերերի քաղաքական վարքագծին, գոնե մենք, շատ լավ ենք ծանոթ, այն էլ Մխիթարյան հայր Ալիշանի զայրալից խոսքերից, որ նա արտահայտել է Ավ. Իսահակյանի ներկայությամբ: “Կոտորածների ժամանակ,- ասել է Հայր Ալիշանը,-Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է սրբազան պապի ոտները, աղերսում է, որ պապը դիմում անե քրիստոնյա մեծ տերություններին՝ Անգլիային, Ֆրանսիային, Ռուսիային, երմանիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն: Սրբազան պապը ասում է. “Այդ քրիստոնյա պետություններն են հայերին կոտորողները, ես որի՞ն դիմեմ”: Իսկ այսօր այդ մեծ տերությունները մեզ հասկացնում են, որ Ղարաբաղը պետք է մնա ազերիների իշխանության տակ: Այսօրվա գլոբալացումը, որ Հ. Պզտիկյանը կոչում է “համաշխարհայնացում”, ոչ այլ ինչ է, քան աստառը շուռ տված այդ նախկին արատավորված կայսրությունների անվանափոխությունը: Մխիթարյանական Հ. Պզտիկյանը ճիշտ այնպես, ինչպես չարաբերան ու չարախոս Չարխուտյանն ու Արփի Թոթոյանը և սրանց նմանները, հակասովետիզմի ծխածածկույթի տակ նոր ուղղագրության դեմ անհաշտ պայքար են բորբոքում ապականելով շրջապատը: Այս բորբոքված վիճակում Հ. Պզտիկյանը հարձակվում է նույնիսկ արևելահայ գրական լեզվի և 70 տարիների ընթացքում ձեռք բերած նրա նվաճումների վրա: Առհասարակ Հ. Պզտիկյանը ինչպես սովետական, այնպես էլ կապիտալիստական Հայաստանում ոչ մի լավ բան չի տեսել և այժմ էլ չի տեսնում, բացի անցյալի ավերակված եկեղեցիներից: Ահա այս “մխիթարյանականը” սովետական ժամանակաշրջանի արևելահայերենի մասին գրում է. “Հայոց ջինջ լեզուն փոխվեցավ, 70 տարիներու ընթացքին, դարձավ հրեշային, այլանդակ, անհասկանալի՝ պարզ ժողովրդին, և անհանդուրժելի՝ սփյուքին ու դժբախտաբար,... կշարունակեն այդ բազմագլխանի , վիշապանման և բանի մը չնմանվող լեզուն գործածել առանց խպնելու, ոչ միայն, ոմանք նույնիսկ կոմունիստական կիրքով զայն պաշտպանելու որպես ՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ...”:

Ամերիկացի բառարանագիր Նոա Ուեբստերը իր հռչակավոր բառարանը կազմում էր Ամերիկյան հեղա-փոխության տարիներին, այնպիսի մի ժամանակ, երբ ամերիկյան հայրենասիրության ալիքը գտնվում էր իր գագաթնակետին, և ամեն ինչ, որ հակասում էր գաղութարար Անգլիայի քաղաքականությանը, դիտվում էր դրական: Ուեբստերի ազգային զգացմունքները բորբոքվում էին այս ուղղությամբ: Այսպիսի վիճակ էր տիրում խորհրդային առաջին տարիներին, երբ հեղափոխության տենդը վարակել էր բոլորին, մերժվում էր այն ամենը, ինչ մնացել էր նախկին հասարակարգից: Այսօր երբ չկան խորհրդային կարգերը, նրա նախկին ու նոր հակառակորդները նույն տենդով, նույն կրքով ժխտում են ամեն ինչ, նույնիսկ Հայաստանի պետական պաշտոնական հայոց լեզուն՝ անվանելով այն սովետահայերեն, ուրեմն նույն տրամաբանությամբ էլ հոգևարքի մեջ գտնվող Պոլսի հայերենը կարելի՞ է անվանել թուրքահայերեն: Անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա:

Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ այն ինչ կատարվել է 1922 թ. մարտի 4-ի դեկրետով, կատարվել է Պողոս Մակինցյանի նախաձեռնությամբ և Մոսկվային խառնել այս գործին բացարձակապես միտումնավոր է, նպատակային և ոչ արդարացի: Եթե Մոսկվայից այդպիսի հրահանգ եղած լիներ, Ս. Գյուլբուդաղյանը, որի համակրանքը դեպի հին ուղղագրությունը ակնհայտ է, այդ հրահանգի տեքստը անկասկած կհրատարակեր՝ հաստատելով Մոսկվայի միջամտությունը մեր ուղղագրության փոփոխման գործին: Երկրորդ, այդ ինչպե՞ս է, որ Հայաստանի ուսուցիչների, գիտնականների բողոքների ճնշման տակ լուսավորության նախարար Ասքանազ Մռավյանը 1926 թ. հոկտեմբերի 17-ին՝ նոր ուղղագրությունը ազատելու համար նկատելի ծայրահեղություններից, ստեղծել է ուղղագրության նոր հանձնաժողով, որը մերժել է լատինական և նոր տեսակի այբուբեն ստեղծելու առաջարկները, և որոշել է պահել ընդհանրապես հայկական տառերի բնույթը:

Սակայն այս հեղինակավոր հանձնաժողովի երկարատև, բազմակողմանի աշխատանքը ոչ մի արդյունքի չի հասել: Լուսավորության նախարարությունը ոչ մի վճիռ չի կայացրել: Այս կապակցությամբ Ս. Գյուլբուդաղյանը գրում է. “Գուցե ժողկոմատը չի՞ սպասել, որ հանձնաժողովի որոշումը նպաստավոր կլինի նոր ուղղագրության համար կամ որևէ մեկը խանգարել է, մեզ համար դա մնում է մութ” (էջ 372): Անարդյունք է անցնում 1932 թ. երկրորդ փորձը որոշ փոփոխություն մտցնելու 1922 թ. շատերի կողմից մերժված նոր ուղղագրության մեջ, սակայն այս փորձը ևս անցնում է անարդյունք:

1933 թ. ստեղծվում է ՀՍՍՀ մինիստրների սովետին առընթեր տերմինաբանական կոմիտե, որ իր 1936 թ. նիստերից մեկում քննում և որոշակի է դարձնում մի շարք բառերի ուղղագրությունը: Այդ նիստին ներկա են եղել Լ. Արիսյանը, Դր. Սիմոնյանը, Մ. Աբեղյանը, Հր. Աճառյանը . Ղափանցյանը, Ա. Ղարիբյանը և ուրիշներ: Օրվա քարտուղարն է եղել ուրգեն Սևակը: Վերջինս ներկայացրել է մի շարք բառերի ուղղագրության նախագիծը, օրինակ, գրել այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, գրել ճանապարհ, ճամփա և ոչ ճամպա, ճամբա, գրել ուժ, զգույշ, ասացի՝ ույժ, զգուշ, ասի, ասավ ձևերի փոխարեն: Նշանակում է, կատարվում էր բառերի կանոնակարգում, նորմավորում, որ մինչև օրս շարունակվում է այդ աշխատանքը:

1940 թ. օգոստոսի 15-ին լուսժողկոմի առաջարկությամբ տերմինաբանական կոմիտեն իր աշխատանքի ծրագրի մեջ ընդունում է նաև “Հայերենի ուղղագրության մեջ մասնակի փոփոխություն մտցնելու հարցը”: Այդ փոփոխությունների մասին խոսել եմ, այժմ ցանկանում եմ հիշատակել դրանց նկատմամբ սփյուռքում եղած արձագանքները:

Յ կիսաձայնը, որ դեռևս միջին դարերում հաճախ բաց էր թողնվում գրիչների կողմից, ընդունվում է սփյուռքի որոշ հեղինակավոր հայագետների կողմից, օրինակ՝ մխիթարյանական Ա. Ղազիկյանը նշում է, որ բանաստեղծ Լութֆի Մինասը բառավերջի յ-ն բաց է թողնում, առարկություն չունի:

1945 թ. Հալեպում լույս է տեսնում Նշան Հովհաննիսյանի “Սորվեցեք Հայաստանի բարեփոխյալ ուղղագրությունը” գրքոյկը՝ տպված նոր ուղղագրությամբ: Հեղինակի նպատակն է եղել սփյուռքահայերին ծանոթացնել նոր ուղղագրության համակարգի հետ, որպեսզի նրանք “կարողանան հեշտությամբ հայաստանյան գրականությունը կարդալ”: Հալեպահայ գրողին ձայնակցում է Ռումինահայ “Նոր Կյանք” շաբաթաթերթի հրատարակիչը՝ թերթը հրատարակելով նոր ուղղագրությամբ:

1967 թ. Բեյրութի “Զարթոնք” թերթում լույս է տեսնում ուսուցիչ Ս. Ստեփանյանի հոդվածաշարը: Ստեփանյանը պաշտպանելով 1922 թ. մարտի 4-ի ուղղագրությունը, նահանջ է համարում 1940 թվականի ուղղագրական մասնական բարեփոխումը, նա նույնպես սխալ է համարում Է-ն այբուբենից դուրս թողնելը: Ս. Ստեփանյանը դեմ է նաև եա, իւ, եօ տառակապակցությունների փոխարեն գրել յա, յու, յո: Բեյրութցի Ռ. Ճեպեճյանը գրում է. “Մանուկ Աբեղյանի ուղղագրությունը թեև ոչ անթերի, “Մեսրոպաշունչ” է”, իսկ Է-ի և Օ-ի վերականգնումը համարում է նահանջ մեսրոպյան սկզբունքներից: Ռ. Ճեպեճյանը գրում է. “Անհիմն է կարծել, որ սփյուռքը ամբողջությամբ վերցրած դեմ է եղել նոր ուղղագրությանը, քանի որ նոր սերնդին անհրաժեշտ է դյուրին, ուստի հնչյունային գրություն”: Հարցը միայն այն է, որ ինչպես այդ թվականներին, այնպես էլ այսօր նոր ուղղագրության համակիրները պարզապես “լռել են, խոսել են միան ավանդական ուղղագրության կողմնակիցները”: Այսօր էլ, մեր ժամանակներում, սփյուռքի նոր սերունդը չի մասանկցում այս վեճին, գրում են միայն ավանդապահները, հավանաբար նոր սերունդի ներկայա-ցուցիչները վախենում են: Զգացվում է վարագույրի հետևում տարվող էժանագին պրոպագանդը: Ես բերում եմ այս կապակցությամբ Ս. յուլբուդաղյանի ճշմարիտ եզրակացությունը, որը համահնչյուն է նաև այսօրվա սփյուռքի նոր սերնդի համար: “Եթե նրանք (նոր սերունդը՝ . Ս.) էլ խառնվեին այս հարցի քննությանը, գուցե նոր ուղղագրությունը չմերժվեր սփյուռքահայության կողմից” (էջ 393):

Ս. յույբուդաղյանը իր աշխատության վերջում կարծես թե փնտրել և գտել է այն ոսկե միջինը, որ կարող է փրկել մեր ուղղագրության բևեռացումը: “Այժմ ի՞նչ է մնում մեզ անել մեր ժողովրդի երկու հատվածների միջև ստեղծված բացվածքը լցնելու կամ գուցե նեղացնելու համար”,և խոր մտահոգությամբ հարց է տալիս այս իսկական հայրենասեր գիտնականը: Հեղինակի “Հայերենի ուղղագրության պատմությունը” գրքի կարևոր նպատակներից մեկն էլ այդ է եղել, եթե չասենք կարևորագույնը: Հեղինակի այս բարձր-արժեք ուսումնասիրության միջով կարմիր թելի պես անցնում է հայոց լեզվի ուղղագրության միասնականացման հարցը: րքի գրման օրից անցել է մոտավորապես 30 տարի Եթե անցած 70 տարիների ընթացքում ուղղագրության միասնականացման մասին խոսք անգամ չէր կարող լինել, ապա այսօր Հայաստանի անկախության ներկա պայմաններում, մեր երկու հատվածների միջև եթե ոչ զգալի չափերով, գոնե մասամբ, հատկապես ուղղագրության առումով պետք է աշխատանքներ տարվեն, միայն ոչ թե գոռում-գոչումներով, սպառնալիքներով, վատաբանելով, երբեմն նույնիսկ անվայել հարձակումներով մեր լեզվաբան գիտնականների հասցեին, որոնցից շատ բան է կախված այս գերագույն խնդրի բարեհաջող լուծման հարցում: Սփյուռքում գրվել և այսօր շարունակվում է գրվել անթիվ ու անհամար մաղձոտ, շարավախառն, սպառնալի հոդվածներ: Այս տարի, ապրիլ ամսի 13-ին Հայաստանի բոլոր թերթերոմ հրապարակվեց Հայաստանի լեզվաբան ակադեմիկների և այլ մասնագիտությունների տեր ակադեմիկների՝ “Հայերենի արդի ուղղագրությունը փոխելու փորձերի առթիվ” համատեղ հայ-տարարությունը, որ անկասկած արժանացել է Հայաստանի ողջ մտավորականության, ուսուցչական և դասախոսական կազմի հավանությանը: Սփյուռքի մտավորականության ճնշող մեծամասնությունը լիակատար ըմբռնողությամբ ողջունում է այդ հայտարարությունը, որով վերջ է դրվել ամեն տեսակի հաղթանակի դափնիներ ակնկալող մի խումբ անհեռատես մտավորականների հույսերին: Նրանք՝ սփյուռ-քահայ, և նրանց հետ նաև հայաստանաբնակ մի խումբ մտավորականներ, նկատի ունենալով մեր երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական և մշակութային ծանր վիճակը, ենթադրեցին, որ այժմ ամենահարմար ժամանակն է գրաբարյան ուղղագրության օգտին պայքարը բորբոքելու, որի պատասխանը եղավ այս տարվա ապրիլի 13-ի հայտնի “Հայտարարությունը”: Բայց իմ կարծիքով, այդ “Հայտարարությունը” չպիտի հանդիսանա, չպիտի դառնա վերջին մեխը: Իմ համոզմամբ դուռը բաց պիտի մնա, պետք է փոխվի ուղղագրության շուրջ ծավալված անհեթեթ, ազգավնաս պայքարի ձևն ու մեթոդը, գործադրված միջոցները, մի խոսքով պայքարի բնույթը: Պիտի որդեգրվի բանակցությունների փորձված ձևը, սեղանի շուրջ խորհրդակցությունների ձևը: Վերջպես այս պարոնները, ամբողջ պայքարի ընթացքում չարաշահելով Մեսրոպ Մաշտոցի անունն ու հեղինակությունը, չհասան իրենց նպատակին, իրենց աշխատանքային վարքագծով տապալեցին իրենց սկսած գործը: Հավանաբար, հանուն մեր ժողովրդի միասնության, նորից պետք է սկսել, բայց ոչ թե հարայ-հրոցով, անվայել որակումներով, այլ լայնախոհությամբ, ազատ ու անկաշկանդ մտածողությամբ, գործին օգնող հայեցակետով: Սա պետք է լիներ վերջին տասը տարիների մեր համագործակցության ուղին և սա պետք է լինի մեր համատեղ աշխատանքի այսօրվա ուղին: Ահա թե ինչու:

Այս տարվա հուլիսի 9-ի “Ասպարեզ” օրաթերթում լույս տեսավ ինչքան հետաքրքիր, նույնքան ահազանգող մի հրապարակում: Նյութը ներկայացրել է “Համազգայինի” նախագահ Մկրտիչ Մկրտչյանը: Նյութի ենթավերնագիրներից մեկը կրում է “Հաղորդակցության և լեզվական հարցեր” անունը: Հեղինակը ելակետ ունենալով մեր ժողովրդի ընդհանուր շահը կապված մեր երկու հատվածների միջև գոյություն ունեցող լեզվի և ուղղագրության հարցի հետ, հույժ կարևոր քաղաքական հարց է համարում այդ հարցի լուծումը: Նա իր խոր անհանգստությունն է արտահայտում լեզվի և ուղղագրության շուրջ լույս տեսած կրքոտ ու նախապաշարումներով հագեցած հոդվածների առթիվ, որոնք ավելի են խորացնում բաժանումը մեր երկու հատվածների միջև: Նա հարցի լուծումը համարում է ծայր աստիճան կարևոր և հրատապ՝ քանի որ գլոբալացման նպատակներից մեկն էլ լատինատառ այբուբենի տարածումն է ամբողջ աշխարհում: Այսօր “Համազգայինի” նախագահը մեզ զգաստության է հրավիրում, որովհետև մեր աչքի առաջ և մեր աններելի թողտվությամբ հայ երիտասարդությունը համացանցում (Internet) հաղորդակցման համար կիրառության մեջ է դրել լատինական տառերը հայերեն այբուբենի փոխարեն: Բայց մենք չենք զգաստանում նույնիսկ մեր գլխին կախված գլոբալացման չարագույժ վտանգից՝ առաջնորդվելով ժողովրդական հայտնի ասույթով՝ թող իմ թշնամու աչքը դուրս գա, թեկուզ ես էլ կորցնեմ իմ մեկ աչքը:

Վերջում ես ուզում եմ մեջ բերել ակադեմիկ . Ջահուկյանի այն հայտարարությունը, որ նա արել է 1997 թ. “արուն” ամսագրի խմբագրության կազմակերպած “Կլոր սեղանի շուրջ” խորհրդակցության ժամանակ: “Որքան արևմտահայերի եմ հանդիպել թե արտասահմանում, թե այստեղ, միմյանց հետ կարողացել ենք լեզու գտնել, բայց երբ կողքից սկսում են բորբոքել հարցը, իբր հանդես գալ արևմտահայ ուղղագրության պաշտպաններ, ինչպես ժողովուրդն է ասում՝ լավամարդ դառնալ, ապա նույնիսկ այն մարդիկ, որ պատրաս են ընդունել մեր ուղղագրությունը, սկսում են տատանվել, ետ կանգնել սկզբնական մտադրու-թյունից (էջ 35):

1940 թ. օգոստոսի 22-ին ընդունված ուղղագրական մասնական բարեփոխությունը, որի տակ ստորագրել են Տերմինաբական կոմիտեի բոլոր անդամները ներառյալ Հր. Աճառյանը, . Ղափանցյանը հաստատվում է լուսավորության նախարարության կողմից: Այս ուղղագրությունը արդեն 60 տարուց ավելի գործադրության մեջ է, արդարացրել է իր գոյությունը և լավագույնս ծառայել և այսօր էլ ծառայում է մեր ժողովրդին: Բայց, այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ բանակցությունների դուռը պետք է բաց լինի:

Փակագծերի մեջ ասեմ, որ Ս. Տիգրանյանը սխալվում է գրելով, թե գրաբարը 4-5-րդ դարի հայ ժողովրդի խոսակ-ցական լեզուն չէր, իսկ եթե չէր, ո՞ւմ համար էր թարգմանվում Աստվածաշունչը, Մեսրոպի՞, Սահակի՞, Վռանշապուհի՞: րաբարը հայ ժողովրդի խոսակցական լեզուն էր, որ գրի առնվեց և կոչվեց “գրի լեզու” կամ “գրոց լեզու”, որ հետագայում ստացավ “գրաբար” անունը:

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

1. Baugh A. C. , A Hiistory of the English language, London, 1963:

2. Clodd E., The Story of the Alphabet, Detroit, 1970:

3. Diringer D. , Alphabet , London, 1948:

4. Moorhouse, A.C. , the Triumph of the Alphabet, New York, 1953:

5. World Book Encyclopedia, Chicago,1994:

6. Աղայան Է , Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին:

7. Աբրահամյան, Ա.Ա.- Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1952:

8. Աբրահամյան Ա. .– Հայոց գիր ու գրչություն, Երևան, 1973:

9. Աճառյան Հր,- Հայոց լեզվի պատմություն, հտ. 2, Երևան, 1951:

10. Անանիա Շիրակացի,- Մատենագրություն, Երևան, 1979:

11. Ասատրյան Մանվել,- Ժամանակակից հայոց լեզու, Երևան 1983:

12. “Ասպարեզ” օգոստոսի 3 1991:

13. “Գարուն” թիվ 8, 1997:

14. Զորյան Ստ,- Հուշերի գիրք, Երևան, 1958:

15. Կարապետյան կ.- Ուղղագրության ուղեցույց, Ֆրեզնո, 1989:

16. “Հայ Կեանք” մարտի 14, 1991:

17. ՀՍՀ, Երևան, 1974-1987:

18. Հայ ժողովրդի պատմություն,հտ. 7, Երևան, 1967:

19. Իշխանյան. Ռ.- Մեր ուղղագրության հիմնահարցը, “Ալիք”Թեհրան, 1983:

20. Իշխանյան Ռ.- 600 բառ:

21. Ղարագյուլյան Թ.- Ժամանակակից հայերենի ուղղախոսություն, Երևան, 1974:

22. Ղարագյուլյան թ.- Հայոց լեզվի զարգացումը սովետական շրջանում (“Ուղղագրություն”), էջ 481-543:

23. Ա. Մարության.- Գործող ուղղագրությունը փոխելու առաջարկները հիմնազուրկ են և ժամանակավրեպ “Լույս”, թիվ 38, 1998:

24. Մուրադյան Ա.-Հունական դպրոցը և նրա դերը հայերենի քերականական, տերմինաբանության ստեղծման գործում, Երևան, 1971:

25. Մեյե Ա. - Հայագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1978:

26. “Նոր Հայաստան”, “Բաց նամակ” մարտի 28, 1998:

27. Պետրոսյան Հ. Զ., Գալստյան Ա. Ա.- Ղարագյուլյան. Թ.,- Լեզվաբանական բառարան, Երևան, 1975:

28. Ջահուկյան . Բ.- Ժամանակակից հայերենի տեսության հիմումքները, Երևան, 1974:

29. Ջահուկյան . Բ.- Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972:

30. Սիմոնյան կ.-Լեզու և ուղղագրություն, “Հայ Կեանք” թիվ 40, 41, 42, 43, 1998:

31. Տերմինաբանական տեղեկատու, Երևան, 1988:

32. Իշխանյան Ռ.,- Երրորդ ուժի բացառման օրենքը, Երևան, 1991, էջ 146-149:

33. Ղարագյուլյան Թ.,- Հայոց լեզվի զարգացումը սովետական շրջանում, Երևան, 1973, էջ 491:

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ

Գուրգեն Սարգսյանը ծնվել է 1918 թ. Իրանի Սալմաստ գավառի Սավրա գյուղում: Նույն թվականին նրանց ընտանիքը հարկադրված գաղթել և երկար դեգերումներից հետո հանգրվանել է Իրաքի մայրաքաղաքում:

Տարրական կրթությունն ստացել է Բաղդադի Թարգմանչաց վարժարանում, ապա տեղափոխվել ամերիկյան դպրոց, որն ավարտել է 1938 թ.:

1944 թ. հաստատվել է Թեհրանում, իսկ 1946-ին՝ ներգաղթել Խորհրդային Հայաստան:

Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի:

1973 թ. . Սարգսյանը պաշտպանել է թեկնածուական գիտաթեզ, իսկ երկու տարի անց նրան շնորհվել է դոցենտի կոչում:

1973 թ. հրատարակել է “Մարաթոնյան վազք”, 1993 թ.՝ “Օլիմպիական խաղերի աթլետիկական մրցումների պատմությունը”, 1996 թ.՝ “Անգլերենից փոխառված բառերն ու տերմինները արդի հայերենում” գրքերը:

Նրա թարգմանությամբ լույս է տեսել Հ. եյտսի “Հոշոտված Հայաստան” վեպը:

Բազմաթիվ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է, որոնք տպագրվել են հայրենիքի ու սփյուռքի տարբեր պարբերականներում:

1991 թ. . Սարգսյանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակում է իր գրական ու գիտական գործունեությունը:

Նա ակտիվ կերպով մասնակցել է վերջին տասնամյակում հայերենի հին ու նոր ուղղագրությունների շուրջ ծավալված պայքարին:

“Ուղղագրության բարեփոխումը պատմական անհրաժեշտություն էր” աշխատությունը արտացոլում է հեղինակի դիրքորոշումը այդ առթիվ:

Գուրգեն Սարգսյան. Ուղղագրության բարեփոխությունը պատմական անհրաժեշտություն էր, Երևան 2002 թ., 128 Էջ:
<<