
Մեսրոպ Մաշտոց
|
|
Մեսրոպ
Մաշտոցը Հայոց
այբուբենի
ստեղծողն է,
հայալեզու
դպրոցի և գրականության
հիմնադիրը:
Ծնունդով
եղել է Տարոնի
Հացեկաց գյուղից,
Վարդան անունով
շինականի որդին:
Ծննդյան հավանական
տարին՝ 361թ.: Կրթություն
է ստացել Ներսես
Մեծ հայրապետի՝
Հայաստանում
բաց արած օտարալեզու
դպրոցներից
մեկում՝ տիրապետելով
հունարենին,
ասորերենին
և պարսկերենին:
|
Ծառայության
է անցել Խոսրով
Արշակունի
հայոց թագավորի
արքունիքում՝
որպես արքայատուր
հրամանները
գրի առնող
և զինվորական:
Որոշ ժամանակ
անց տարվել
է քրիստոնեական
լուսավորության
գաղափարով,
փոխադրվել
Գողթն գավառ
և իրեն նվիրել
ճգնության
ու քարոզչության:
Այդ ընթացքում
մտահաղացել
է հայոց գիր
ստեղծելու
նվիրական ծրագիրը:
Օտարաքաղ դանիելյան
նշանագրերի
փորձարկումից
հետո, Սահակ
Պարթև եպիսկոպոսապետի
և Վռամշապուհ
թագավորի սատարումով,
405-406թթ. մեջ Եդեսիայում
ստեղծել է
հայոց այբուբենը:
Մաշտոցն
իր եռանդն
ու իմացական
հանճարը նվիրաբերել
է հայրենի
ժողովրդի կրթությանն
ու լուսավորությանը՝
դպրոցներ հիմնելով
Հայաստանի
թե' արևելյան
և թե' բյուզանդական
բաժիններում:
Թարգմանիչ
է և հայ ազգային
ինքնուրույն
մատենագրության
սկզբնավորողներից
մեկը: Նրան
են պատկանում
բազմաթիվ հոգևոր
երգեր՝ Ապաշխարության
կարգի շարականները,
որոնք կատարվում
են Մեծ պահքի
շրջանում:
Վախճանվել
է 440թ. փետրվարի
17-ին: Թաղվել
է Վահան Ամատունի
իշխանին պատկանող
Օշական գյուղում:
Ս. Մեսրոպ եկեղեցում
ամփոփված նրա
շիրիմը ժողովրդական
ուխտավայր
է:
Մաշտոց նշանակում
է սրբազան,
սուրբ, ծիսական,
աղոթագիրք:
Հայերեն
տառերով առաջին
նախադասությունը
գրեց Մեսրոպ
Մաշտոցը՝
"Ճանաչել
իմաստություն
և զխրատ, իմանալ
զբանս հանճարոյ"
("Ճանաչել
իմաստություն
ու խրատ, իմանալ
հանճարի խոսքերը"):
|
|
|