Հայոց Լեզվի
Տրոհության
նշանների ուղեցույց:
ՎԵՐՋԱԿԵՏ
[:]
Դրվում
է ավարտված
նախադասության
(լրիվ, թերի,
բարդ, պարզ,
բառ-նախադասության)
վերջում: Արտահայտում
է մեծ դադար:
Օրինակ`
Գյուղացի Համբոյի
տունը կռիվ
էր ընկել:
Համբոն ուզում
էր իր տասներկու
տարեկան Գիքորին
տանի քաղաք,
մի գործի տա,
որ մարդ դառնա,
աշխատանք անի:
Կինը չէր համաձայնվում:
ՄԻՋԱԿԵՏ
[.]
Դրվում
է
ա. անշաղկապ
բարդ համադասական
նախադասությունների
բաղադրիչ նախադասությունների
միջև, եթե դրանք
որոշ ինքնուրույնություն
են պահպանում:
Օրինակ`
Քամին դադարեց.
ամպերը ցրվեցին.
շողաց պայծառ
արևը:
բ. երկու նախադասությունների
միջև, եթե երկրորդը
նախորդի բացատրությունն
է:
Օրինակ`
Դուռը բացեցի
և շվարած կանգ
առա նախամուտքում.
դրսում հորդ
անձրև էր:
գ. առաջադաս
հեղինակային
խոսքի և նրան
հաջորդող որոշիչի
ուղղակի խոսքի
միջև:
Օրինակ`
Արջը գոհ մրթմրթաց
քթի տակ. <<Ա՛յ
ընկերս էսպես
շիտակ պիտի
լինի. Դե՛հ
շիփ-շիտակ
գնա՛ հիմի>>:
(Շիրվանզադե)
դ. բառի կրճատված
մասի փոխարեն:
Օրինակ`
Առավոտյան
տեսա ընկ.
Արամյանին:
ե. համարակալումների
ժամանակ, հերթական
համար նշանակող
թվից կամ տառից
անմիջապես
հետո:
Օրինակ`
Հայերենի հոլովները
7-ն են.
1. ուղղական
2. սեռական
3. տրական
…
Հայերենի գոյականն
ունի երկու
թիվ.
ա. եզակի,
բ. հոգնակի
զ. բացատրությունից
հետո, եթե անմիջապես
հաջորդում
են օրինակներ:
Օրինակ`
Որոշյալ առման
դեպքում գոյականների
վրա դրվում
են որոշիչ
հոդեր.
քաղաքը, գյուղը,
կատուն:
է. բառից կամ
բառաշարից
հետո, եթե հաջորդում
է ահա, սա, սրանք
բառերով սկսվող
կարծիք, միտք:
Օրինակ`
Լինե՞լ թե
չլինել. սա
է խնդիրը: (Շեքսպիր)
ՍՏՈՐԱԿԵՏ
[,]
Դրվում
է
ա. շաղկապավոր
բարդ ստորադասական
նախադասության
գերադաս և
ստորադաս նախադասությունների
միջև:
Օրինակ`
Երբ արքան
իր զորախմբով
տեղ հասավ,
քաղաքն արդեն
ծխացող հանգած
հրդեհի էր
նման:
բ. Շաղկապով
կապված համադաս
նախադասությունների
միջև, շաղկապներից
առաջ (բացի
և, ու, կամ
շաղկապներից):
Օրինակ`
Երնքում ամպրոպ
էր որոտում,
բայց անձրև
չէր գալիս:
գ. և, կամ,
ու շաղկապներից
առաջ, եթե շաղկապվող
երկրորդ նախադասության
ենթական առաջինից
տարբեր է:
Օրինակ`
Գարունը բացվեց,
և չվող թռչունները
վերադարձան:
դ. շաղկապներով
չմիացած համադաս
(բազմակի) անդամների
միջև:
Օրինակ`
Հնչում էր
հինավուրց
եկեղեցու զանգերի
տխուր, մելամաղձոտ
ձայնը:
ե. միջանկյալ
բառերը և նախադասությունները
հիմնական նախադասությունից
անջատելու
համար (դրվում
է մեջբերվող
միավորներից
հետո, առաջ
կամ երկու
կողմից` նայած
դիրքին):
Օրինակ`
Իհարկե, հեշտ
չէր համակերպվել
անարդարության
հետ:
զ. տրոհվող
ձայնարկությունները
նախադասության
անդամներից
անջատելու
համար:
Օրինակ`
-Հե՜յ, ո՞վ
կուզի թել
ու ասեղ: (Հովհ.
Թումանյան)
է. կոչական
բառը կամ բառակապակցությունը
նախադասության
անդամներից
անջատելու
համար:
Օրինակ`
-Արա՛քս, ինչո՞ւ
ձկանց հետ
պար չես բռնում
մանկական:
(Ռ. Պատկանյան)
ը. շեշտվող
կրկնադիր շաղկապներից
առաջ (և՛… և՛,
թե՛… թե՛,
կա՛մ… կա՛մ,
ո՛չ… ո՛չ)
Օրինակ`
Ո՛չ տրտունջ,
ո՛չ մրմունջ
սգավոր,
Հեռացի՛ր,
մոռացիր ինձ
հավետ: (Վ. Տերյան)
թ. տրոհվող
միջադաս դերբայական
դարձվացքից
առաջ և հետո:
Օրինակ`
Գրությունը,
գրված լինելով
անընթեռնելի
ձեռագրով,
անհասկանալի
էր:
ժ. բացահայտիչից
հետո, եթե նախադասության
վերջին բառը
չէ:
Օրինակ`
Մեր ազգային
էպոսի գլխավոր
հերոսը` Սասունցի
Դավիդը, մարմնավորում
է հայ ժողովրդի
ազգային բնավորության
լավագույն
գծերը:
ԲՈՒԹ [`]
Դրվում
է
ա. բացահայտյալի
և բացահայտչի
միջև:
Օրինակ`
Իշհանուհու
կողքին էր
միայն նրա
հավատարիմ
աղախինը` Ձվիկը:
(Դ. Դեմիրճյան)
բ. տրոհվող
առաջադաս դերբայական
դարձվացքից
հետո և վերջադասությունից
առաջ:
Օրինակ`
Դուրս գալով
իշխանական
ամրոցից`
հեծյալների
խումբն ուղղություն
վերցրեց դեպի
Արծրունիք:
(Դ. Դեմիրճյան)
Հայոց երիտասարդ
դյուցազունները
թաքնվում էին
Աշիշատի դիցանվեր
անտառի մեջ`
հեռվից դիտելու
գեղեցիկ աստվածուհու
լոգանքը: (Րաֆֆի)
գ. թվարկվող
հետադաս, բազմակի,
անորոշ առումով
ենթականերից
առաջ:
Օրինակ`
Հայ նշանավոր
պատմավիպագիրերն
են` Ծերենց,
Րաֆֆի, Մուրացան:
դ. համարակալված
թվարկումներից
առաջ, եթե չկան
միջարկվող
հետևյալ,
ներքոհիշյալ,
ստորև բերվող
և նման բառերն
ու կապակցությունները
Օրինակ`
Մեր խնդիրներն
են`
ա. միավորել
հայերին
բ. սովորեցնել
նրանց խոսել
հայերեն
գ. …
ե. նախադասության
որևէ անդամի
վրա` հաջորդից
անջատելու
և ցույց տալու
համար, որ վերջինիս
լրացումը չէ:
Օրինակ`
Ւր` մորթուց
կարված վերարկուի
մեջ փաթաթված`
նա նմանվում
էր մի գունդուկծիկ
արարածի:
զ. հիմունքի
և զիջման պարագաները
տրոհելու համար
(ըստ, նայած,
չհաշված, չնայած,
հակառակ, հանդերձ
կապերի դեպքում):
Օրինակ`
Չնայած ցուրտ
եղանակին`
նա բավականին
թեթև էր հագնված:
Ըստ սովորության`
նա տնից դուրս
էր գալիս աքլորականչին:
է. թվարկման
դեպքում, եթե
դա կատարվում
է նախ, ապա, հետո,
առաջին, երկրորդ…
բառերի ուղղեկցությամբ
(դրվում է այդ
բառերի վրա):
Օրինակ`
Ամբողջ օրը
վազվզոցի մեջ
էր. նախ` փոկրիկներին
ուղեկցել դպրոց,
ապա` կատարել
գնումներ,
հետո` ճաշ
խատրաստել,
տունը մաքրել:
ը. այսպես,
այսպիսով,
այն է, այսինքն,
օրինակ և
նման բառերի
վրա, եթե հաջորդում
է ամփոփում,
մեկնություն:
Օրինակ`
Այսպես` կայացել
է մեր պետությունը
որպես միջազգային
հանրության
լիիրավ անդամ:
թ. լրիվ կամ
մասնակիորեն
զեղջված ստորոգյալի
դեպքում:
Օրինակ`
Մահը մերն
է, մենք` մահինը,
Մարդու գործն
է միշտ անմահ:
(Հովհ. Թումանյան)
ժ. չափազանց
կարճ ուրիշի
խոսքը հեղինակի
խոսքից անջատելու
համար:
Օրինակ`
Հրավիրեցի
նրան մի անգամ,
Եվ նա ընդունեց`
ասելով` կգամ…
ժա. տեղեկատու
բառակապակցություններում
անձին կամ
երևույթին
բնորոշող բառի
վրա:
Օրինակ`
Դիմող` Տ. Գասպարյան
Քարտուղար`
Է. Դանիելյան
Առոգանության
նշաններ
ՇԵՇՏ [՛]
Դրվում
է
ա. կոչականի
վրա, իսկ եթե
նախադասության
ոչ դերանվանական
լրացում ունի,
լրացման վրա:
Օրինակ`
Պտտվի՛ր,
պտտվի՛ր կարուսե՛լ,
Ես քո երգը
վաղուց եմ
լսել...
...
Ահով, ահա կանչում
եմ քեզ,
Ցոլա՛, ցնո՛րք
Նաիրի....
բ. հրամայական
եղանակի բայերի
վրա (ոչ միշտ),
արգելական
հրամայականի
դեպքւմ` մի-ի
վրա:
Օրինակ`
Հեռացի՛ր,
մոռացի՛ր,
մի՛ հիշիր,
Ինձ այդպես`
քրոջ պես, մի՛
գթա:
գ. կոչական
և բնաձայնական
ձայնարկությունների
վրա
Օրինակներ`
-Տո՛, Ձենով
Օհան, տո՛,
մահի տարած…
(Հովհ. Թումանյան)
-Թը՛խկ, թը՛խկ,
- լսվում էր
կացնի ձայնը:
դ. կրկնադիր
շաղկապների
վրա (ոչ միշտ):
Օրինակ`
Շատ տարիներ
են անցել, բայց
չեմ մոռանում
ո՛չ այս դեպքը,
ո՛չ այն իրիկունը...
ե. նախադասության
որևէ բառի
վրա, որը տրամաբանական
շեշտ է կրում:
Օրինակ`
Օ՛, գարնա՜ն
ամիս, ապրելո՛ւ
ապրիլ… (Ս. Կապուտիկյան)
ՀԱՐՑԱԿԱՆ
ՆՇԱՆ [՞]
Դրվում
է
ա. հարցական
իմաստ արտահայտող
դերանունների
և վերաբերականների
վրա:
Օրինակներ`
Մի՞թե վերջին
պոետն եմ ես,
Վերջին երգիչն
իմ երկրի… (Վ.
Տերյան)
Դու ե՞րբ
զարթնեցիր:
բ. հարցական
հնչերանգով
արտահայտվող
ցանկացած բառի
վրա:
Օրինակ`
Խլացնե՞լ
սիրտը, չզգա՞լ,
չընդվզե՞լ,
Մոռանալո՞ւ
տալ,անգամ
մոռանա՞լ:
(Ս. Կապուտիկյան)
ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ
ՆՇԱՆ [՜]
Դրվում
է արտասանության
երկարաձգմամբ,
զգացմունքներով
արտարբերվող
բառերի վրա,
ավելի հաճախ`
ձայնարկությունների:
Օրինակներ`
-Վա՜հ, էս մարդիկ
ի՜նչ վաղ
են քնում:
-Հե՜յ, ո՞ւր
ես, Դավիդ, հայոց
պահապան…
-Վա՜յ, փախե՜ք,
եկա՜վ… հա՜յ,
հարա՜յ, եկավ…
(Հովհ. Թումանյան)
Բացահայտության
նշաններ
ՉԱԿԵՐՏՆԵՐ
[<< >>]
Դրվում
են
ա. մեջբերվող
ուրիշի ուղղակի
խոսքի սկզբում
և վերջում:
Օրինակ`
<<Չդիմացավ՜,
չճանաչե՜ց,
չհասկացա՜վ>>,-
յուրովի ճչաց
ծաղկողը մտքում:
(Վ. Խեչումյան)
բ. գեղարվեստական
կամ գիտական
երկերի վերնագրերի,
թերթերի անունների
մեջբերման
դեպքում:
Օրինակ`
Րաֆֆու <<Սամվել>>
վեպը պատկերում
է չորրորդ
դարի դեպքերը:
գ. զանազան
կազմակերպությունների,
հաստատությունների,
ձեռնարկությունների,
մեքենաների
մակնիշները,
անվանումները
հիշատակելու
դեպքում:
Օրինակներ`
<<Անանիա
Շիրակացի>>
վարժարան
<<Ժիգուլի>>
ավտոմեքենա
դ. հեգնական,
ծաղրական երանգով
կամ հակառակ
իմաստով գործածվող
բառերն անջատելու
համար:
Օրինակ`
Բայց շատ <<խելոք>>
ես:
ե. որևէ բառ,
կապակցություն,
նախադասություն,
կամ այլ լեզվական
միավոր ընդանուր
խոսքից անջատելու,
տարբերակելու
համար:
Տպագիր խոսքում
նույն բանը
կարելի է անել`
նշված միավորները
տառատեսակով
ընդգծելով,
թավ կամ շեղ
տառատեսակներով
գրելով:
Օրինակ`
<<Ձյուն եկավ>>
նախադասությունը
պարզ համառոտ
է:
ՄԻՈՒԹՅԱՆ
ԳԾԻԿ [-]
Դրվում
է
ա. ինքնուրույն
կամ հնչյունափոխված
ձևով կրկնվող
բառերից բաղկացած
արտահայտություններում:
Օրինակներ`
արագ-արագ,
մեծ-մեծ, մանր-մունր,
աման-չաման
բ. խոսքիմաստային
նույն արժեքը
և քերականական
նույն ձևն
ունեցող բառերի
հարադրություններում:
Օրինակներ`
կանաչ-կարմիր,
ասել-խոսել,
գրել-կարդալ,
տուն-թանգարան
գ. երկու ինքնուրույն
անուններից
բաղկացած բաղադրյալ
հատուկ անուններում:
Օրինակ`
Էլզաս-Լոթարինգիա
դ. երկրների,
ժողովուրդների
լեզուների
անուններից
բաղկացած հարադրություններում:
Օրինակներ`
հայ-ռուսական,
ռուս-հայերեն,
բուլղարա-հայկական
ե. Տեր, Միրզա,
Մելիք և նման
բաղադրիչներ
ունեցող ազգանունները:
Օրինակներ`
Տեր-Պետրոսյան
Մելիք-Մարտիրոսյան
զ. ինչ բաղադրիչով
հարադրված
անորոշ դերանուններում:
Օրինակներ`
փոքր-ինչ,
ինչ-որ
է. հայկական
մի քանի գրական
անուններում:
Օրինակներ`
Սայաթ-Նովա,
Նար-Դոս, Խնկո-Ապեր
ը. մոտավորական
թվականներում:
Օրինակներ`
երկու-երեք
ժամ, քսան-քսանհինգ
տարեկան
հինգ-վեց
մարդ
թ. արաբական
թվանշանների
և հոլովական
վերջավորությունների
ու ածանցների
միջև:
Օրինակ`
20-ամյա
ժ. ինքնուրույն
բառ չգիտակցվող
հապավումների
և հոլովական
վերջավորությունների
միջև:
Օրինակներ`
ԱՊՀ-ի
ՀՀ-ում
ՄԱԿ-ի
ժա. առանձին
վերցնող բառերի,
ածանցների
և լեզվական
այլ միավորների
ու քերականական
վերջավորությունների
միջև (նշված
միավորները
գրությամբ
ընդգծվում
են կամ առանձնացվում
են տառատեսակով):
Օրինակ`
Որոշիչ հոդը
ը-ն է:
ԱՆՋԱՏՄԱՆ
ԳԾԻԿ [-]
Դրվում
է
ա. նոր տողից
գրվող ուրիշի
խոսքից հետո`
հեղինակային
խոսքից անջատելու
համար (միջակետի
կամ ստորակետի
հետ զուգակցված):
Օրինակ`
Երկինքն ու
երկիր մեզ
ձայն են տալիս.
-Դռները բացե՛ք,
գարո՛ւն է
գալիս: (Հ. Սահյան)
բ. պիեսներում`
գործող անձի
անվան և նրա
սկսվող խոսքի
միջև:
Օրինակ`
ՄԱՐԻԱՄ (մազերը
շտկելով): - Գնանք
ՍԵՅՐԱՆ – Լսեցեք,
երդվում եմ
իմ նամուսով,
որ Սուսանը
կամ իմը կլինի,
կամ գերեզմանինը:
գ. բառի և նրա
բացատրության
միջև:
Օրինակ`
եդեմական –
դրախտային
դ. սկիզբը
և վերջը նշանակող
բառերի կամ
թվանշանների
միջև:
Օրինակներ`
Երևան – Ստեփանակերտ
երթուղի
9 – 10-րդ դասարանները
կոչվում են
ավագ դպրոց:
ե. հեղինակի
ուղիղ ձևով
հանդես եկող
անվան և նրա
ստեղծագուրծության
միջև:
Օրինակ`
Հովհաննես
Թումանյան
- <<Գիքոր>>
ԿԱԽՄԱՆ
ԿԵՏԵՐ […] (երեք
կետ)
Դրվում են նախադասության վերջում, եթե միտքը առկախ է մնում:
Օրինակ`
Հեքիաթի պես էր… Անտառ էր, առու... (Վ. Տերյան)
ԲԱԶՄԱԿԵՏԵՐ
[....] (չորս և ավելի
կետեր)
Դրվում են
մեջբերման
ժամանակ խոսքի
կրճատված մասի
փոխարեն:
Օրինակ`
Համբոն ուզում
էր.... Գիքորին
տանի քաղաք....
Կինը չէր համաձայնվում:
ՓԱԿԱԳԾԵՐ
() []
Դրվում
են լրացուցիչ
տեղեկություն,
իմաստային
հավելում պարունակող
միջանկյալ
բառերը, բառակապակցությունները,
նախադասությունները`
հիմնական նախադասությունից
անջատելու
համար:
Օրինակ`
Րաֆֆին ծնվել
է Սալմաստ
գավառի Փայաջուկ
գյուղում (այժմ`
Պարսկաստանում):
Ուղիղ փակագծերը
գործածվում
են գիտական
գրականության
մեջ` տեքստերում
բացակայող
և վերականգնված
բառերի, բառամասերի
նշման համար,
լեզվաբանության
մեջ` հնչյունները
առանձնացնելու
համար:
Օրինակ`
Ահա Ադամ [եղավ]
իբրև մեզանից
մեկը, որը բարին
և չարը գիտի:
<<Աստվածաշունչ>>
[բ], [գ], [դ]
հնչյունները
ձայնեղներ
են:
ԱՊԱԹԱՐՑ
[']
Գործածվում
է արևմտահայերենում
բառի զեղջված
ձայնավորի
փոխարեն (հիմնականում
կը, մը մասնիկների
ը-ի փոխարեն):
Աստղ մ'ալ
ես կերթամ
հավելյալ երկնից
Աստղերն ինչ
են որ, եթե ոչ
անբիծ
Եվ թշվառ հոգվոց
անեծք ողբագին:
(Պ.Դուրյան)
Հոգիներուն
կ'իջնե երազ
մը բուրթյան
(Մ.Մեծարենց)
|
|
Տրամադրեց՝
Մարիամ Պետրոսյան: |
|