|
|
|
Խաչիկ
Դաշտենց
(Խաչիկ Տոնոյի
Տոնոյան)՝
հայտնի հայ
արձակագիր,
բանաստեղծ
եւ թարգմանիչ:
Ծնվել է 1909 թ.
ապրիլի 15-ին
Սասնա Դաշտայան
գյուղում՝
հովիվի ընտանիքում:
Հարազատ գյուղի
անունով էլ
հետագայում
ընտրել է իր
գրական կեղծանունը:
Սասնա
լեռներից մինչեւ
Արեւելյան
Հայաստան գաղթի
դժվար ճանապարհին
շատ բան տեսավ
ու ապրեց ապագա
գրողը: Թափառում
էր որբանոցից
որբանոց, մինչեւ
կանգ չառավ
Ալեքսանդրոպոլի
(այժմյան՝
Գյումրի) ամերիկյան
որբանոցում,
ուր եւ ստացավ
իր միջնակարգ
կրթությունը:
|
1932
թվականին Դաշտենցը
ավարտեց Երեւանի
Պետական Համալսարանի
լեզվագրական
ֆակուլտետը,
իսկ 1940-ին՝ Մոսկվայի
օտար լեզուների
ինստիտուտի
անգլերենի
բաժինը
Գրականության
մեջ առաջին
իսկ քայլերից
Դաշտենցը դառնում
է Հայքի ամենաընթերցվող
ու սիրված
գրողներից
մեկը: Վաղ մանկուց
նա կլանել
էր ժողովրդական
բանահյուսությունը,
պատմություններն
ու հեքիաթները,
կենցաղը, սովորույթներն
ու ծեսերը,
որոնք հետագայում
դարձան հեղինակի
էպիկ արձակի
հիմքը:
“ Խոդեդան
” (1950) եւ “ Ռանչպարների
կանչը ” վեպերում
Դաշտենցը ներկայացրել
է Եղեռնի ողբերգությունը:
1947-ին ստեղծել
է Տիգրան Մեծ
պատմական դրաման:
Դաշտենցի
բանաստեղծությունները
հրապարակվել
են հետեւյալ
հավաքածուներում՝
“ Գիրք երգերի
” (1932), “ Գարնանային
երգեր ” (1934), “Բոց”
(1936), “ Լեռնային
ծաղիկներ ”
(1963):
Խաչիկ
Դաշտենցը հայտնի
է նաեւ Շեքսպիրի
բազմաթիվ թարգմանություններով,
ինչպես նաեւ
Լոնգֆելոյի
“ Երգ Հայավատի
մասին ” պոեմի
թարգմանությամբ:
ԱՌԱՋԻՆ
ՄԱՍ
Եվ շարան-շարան
բարձրանում
էր վեր
Մեր բեռնավորված
ընկերների
չուն:
Ե. ՉԱՐԵՆՑ
|