Учебник  армянского  языка


Союз

В армянском языке имеются следующие сочинительные и подчинительные союзы.

Сочинительные союзы:

և, ու – и: Ես և նա, Շունն ու կատուն (1,7)

իսկ – а: Ես այսօր եմ մեկնում իսկ դու՝ վաղը: (1)

կամ – или: Առավոտյան ես խմում եմ թեյ կամ սուրճ: (5)

թե՞ – или (при вопросе): Թե՞յ ես ուզում, թե՞ սուրճ: (5)

բայց, սակայն – но, однако: Ես բացատրեցի, բայց նա չհասկացավ:

մինչդեռ – (а) между тем: Արամը քիչ է պարապում, մինչդեռ խելացի է: (13)

էլ, ևս, նաև – также: Ես  նաև  թեյ  եմ  ուզում:  Դուք  է՞լ  եք ուզում: (9)

թե՛... թե՛ – и... и: Նա թե՛ աշխատում է, թե՛ սովորում:

ոչ... ոչ – ни... ни:   Ես ոչ տեսել եմ, ոչ լսել:

ոչ թե... այլ – не..., а:   Նա ոչ թե դաս է սովորում, այլ գիրք է կարդում: (15)

ոչ միայն... այլև – не только ..., но и: Նա ոչ միայն սովորում է, այլև աշխատում է: (7)

Подчинительные союзы

որ – что: Իմացա, որ հիվանդ ես, ի՞նչ է պատահել: (9)

թե – что (с оттенком неуверенности): Ես չգիտեի, թե նա հիվանդ է: (9)

եթե – если: Եթե չես ուզում, ոչինչ մի պատմիր: (12)

որպեսզի  –  чтобы:  Մի քիչ  մոտ  նստիր,  որպեսզի  լավ տեսնես: (11)

որովհետև  –  потому  что:  Նորից  զանգիր,  որովհետև  չի  լսվում: (8)

քանի որ – так как: Քանի որ դու վաղը քննություն ես հանձնելու,

գոնե այսօր պիտի լավ պարապես: 

թեպետ, թեպետև, թեև – хотя: Թեպետ ես վաղը քննություն եմ հանձնելու,  բայց  այսօր  այլևս  չեմ  կարող  պարապել,  հոգնած  եմ: (18)

թեկուզ – хотя, если даже: Թեկուզ ինձ ոսկի տան, նրա հետ չեմ ամուսնանա: (11)

մինչև – пока: Մինչև խորովածը պատրաստվի, մի քիչ նարդի խաղանք: (11)

հենց որ – как только: Հենց որ խորովածը պատրաստվի, մենք խաղը կթողնենք: (11)

երբ (որ) – когда: Երբ որ բացվին դռներն հուսո,... ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա:

չնայած (որ) – несмотря на: Չնայած ձյուն է գալիս, ցուրտ չէ:

քանի – пока, поскольку: Քանի ունի մեզ պես որդիք, ապրի Զեյթուն, կեցցե Զեյթուն:

միայն թե – лишь бы: Ես քեզ համար ամեն ինչ կանեմ, միայն թե դու երջանիկ լինես: 

ասես (թե), կարծես (թե) – как будто: Այնպես ես անհանգստանում ինձ համար, կարծես երեխա լինեմ: (10)

<< Оглавление >>